Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը լռում է հնարավոր նոր «Մարտի 1-ի մասին»

Նոյեմբեր 09,2014 16:46

«Նիգ Ապարան» հայրենակցական միության հիմնադիր նախագահ Աղվան Հովսեփյանը միության 6-րդ համագումարի՝ մեկ տարով ուշ կազմակերպվելը չի պայմանավորում գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու հանգամանքով:

«Որովհետեւ այս տասներկու տարիների ընթացքում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, իսկ համագումարները տեղի են ունեցել»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում եռյակի իշխանափոխության ծրագրին, հնարավո՞ր է նոր «Մարտի 1» լինի՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի կոչին, թե հարյուր հազարներով են պարտադրելու իշխանափոխություն, Աղվան Հովսեփյանը չպատասխանեց ու հարցրեց՝ ուրիշ հարցեր ունե՞ք: Եւ մնացած բոլոր հարցերին նույնպես չպատասխանեց ու ասաց, որ այդ հարցերով առանձին հարցազրույց կարող է տալ քննչական կոմիտեում, բայց ոչ այսօր ու հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930