Որպես կանոն, շախմատի աշխարհի թագի համար մրցամարտերում կողմերը խիստ գաղտնի են պահում իրենց օգնականների անունները:
Սոչիում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մեկնարկից առաջ Վիշվանաթան Անանդը խոստովանել է, որ շփումներ ունի գրոսմայստեր Ֆաաբիանո Կարուանայի հետ, որի հետ Գերմանիայի բունդեսլիգայում հանդես է եկել նույն թիմում: Սակայն հավակնորդը ավելի մանրամասն տեղեկություններ կարող է տրամադրել միայն մրցամարտի ավարտից հետո:
Անանդի եւ Կարուանայի համագործակցությունը նորություն է եղել Մագնուս Կարլսենի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ nrk.no-ի