Լրահոս
Օրվա լրահոսը

Սնկով կրեմ-ապուր (տեսանյութ)

Նոյեմբեր 09,2014 12:30

Այս սնկապուրը մյուսներից տարբերվում է նրանով, որ չունի այլ համային հավելումներ, մեջը չկան, ասենք՝ գազար, կարտոֆիլ, բրինձ եւ այլն, համը միանգամայն սնկային է: Բացի այդ՝ հեշտ է պատրաստվում եւ շատ համեղ է:

Անհրաժեշտ մթերքները

snkapur1

Սունկ- 1 կգ (կարելի է վերցնել միայն շամպինյոն կամ միայն պորտաբելո, կարելի է վերցնել այդ երկուսից՝ խառը, բայց կախասունկ (ծառի սունկ) խորհուրդ չեմ տա)

սոխ- 1 գլուխ սպիտակ (եթե ունեք նաեւ պրաս՝ բուլղարական սոխ, ապա ավելացրեք դրա սպիտակ մասը եւս, շատ համեղ կլինի)

ալյուր-3 ճաշի գդալ
բուսական յուղ- 4 ճաշի գդալ
կարագ- 1 ճաշի գդալ
համեմունքներ- ըստ ճաշակի, օրինակ՝ սեւ պղպեղ, շաֆրան, համեմի սերմ եւ այլն
աղ-ըստ ճաշակի
կաթնասեր- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սունկը մաքրել, լավ լվանալ, թողնել ջրքամվի: Սոխը մանր կտրատել:

Կտրատել նաեւ սունկը, մի քանի հատիկ թողնել ձեւավորման համար: Թավայի մեջ տաքացնել բուսական յուղն ու կարագը իրար հետ, ավելացնել սոխը: Երբ սոխը մի քիչ փափկի եւ թափանցիկ դառնա, ավելացնել կտրատած սունկը, թողնել սունկն էլ տապակվի՝ խառնելով: (Ի դեպ, եթե պատահաբար չորացրած սունկ ունեք, անպայման մի քիչ ավելացրեք, արտակարգ համ է տալիս):

snkapur2

Երբ սունկը արդեն լավ տապակվել է, ավելացրեք համեմունքները եւ ալյուրը, անընդհատ խառնեք, որ ալյուրը բովվի: Քիչ-քիչ ավելացնել եռացրած ջուր՝ կրկին անընդհատ խառնելով, որ ալյուրը լուծվի: Ավելացնել նաեւ աղը եւ թողնել 10-15 րոպե եփվի: Եփվելուց հետո ապուրը հարել բլենդերով: Եթե ձեռքի բլենդերով եք հարելու՝ կարող եք անմիջապես կաթսայի մեջ անել, եթե բաժակով բլենդերով՝ թողեք մի փոքր սառչի, նոր հարեք: Նկատեմ, որ բլենդերով հարելու պահը կարող եք նաեւ բաց թողնել՝ ապուրի համի վրա դա որեւէ ազդեցություն չի ունենա՝ միայն տեսքը տարբեր կլինի:

snkapur3 snkapur4
Հետ լցրեք կաթսայի մեջ, դրեք կրակին, ապուրի մեջ ավելացրեք բարակ տաշեղներով կտրատած այն մի քանի սունկը, որ պահել էինք ձեւավորման համար:Թողեք 5-7 րոպե էլ մնա կրակին եւ անջատեք:

snkapur5

Լցրեք ափսեի մեջ, վրան մի գդալ կաթնասեր դրեք (պարտադիր չէ), կտրատած կանաչի (համեմ կամ սամիթ) ավելացրեք եւ մատուցեք հացի կամ չորահացի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930