Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը վերջին շրջանում խաղացած պարտիաների մեծ մասն ավարտում է ոչ-ոքի: Բացառություն չէ նաեւ Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարը, որտեղ Արոնյանը այսօր չորրորդ տուրում ոչ-ոքի արեց հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Հայ շախմատիստը հուշամրցաշարում բոլոր պարտիաներում բաժանել է միավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՛ susanpolgar.com-ի