Վկաներից մեկն հայտնել էր, թե ամբաստանյալ, դիպուկահար Պարույր Մկրտչյանին ինչ-որ բան փնտրելիս է տեսել զինանոցում:
Նա իր հարցին պատասխանել էր, թե հեռախոսն են գողացել եւ կասկածում է Վանիչկա Հովակիմյանի վրա: Շմավոն Կուրեխյանը նույնպես ըստ այս վկայի, հաստատել է Վանիչկայի կողմից հեռախոսը գողանալու մասին:
Պարույր Մկրտչյանն ասել է. «Էսօր վաշտից տռուպ է լինելու», իսկ վկան էլ չի զեկուցել վերադասին, «չեպեներ» չլինելու համար:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Սեգեյ Չիչոյանի նախագահությամբ շարունակվում է զինծառայողներ Շմավոն Կուրեխյանի, Պարույր Մկրտչյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը:
Շմավոն Կուրեխյանը դատապարտվել է յոթ տարվա ժամկետով ազատազրկման, Պարույր Մկրտչյանին՝ հինգ տարվա, Արման Մուրադյանին՝ երեք, ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Նարեկ Միտոյանին՝ նշանակվել է կարգապահական գումարտակում մեկ տարի ժամկետով փորձաշրջան, պատիժը պայմանականորեն չի կիրառվելու:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդ Արամայիս Հովակիմյանը ներկայացրել էր քաղհայց՝ ամբաստանյալներից հօգուտ իրեն 668 000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:
Այս գործով կիրառվել էր մի քանի զինվորների նկատմամբ պաշտապանական միջոց, նրանց անվտանգության նկատառումներից
ելնելով:
Համաձայն մեղադրանքի, անցյալ տարի իբր գողացվել է Պարույրի «Սամսունգ» տեսակի հեռախոսը:Վաշտի պահեստասենյակում Շմավոնը Պարույր հետ միասին, մերկացրել են Վանիչկային, պահանջվել երեսուն հազար դրամ գումար, տվել հինգ օր ժամանակ:
Ըստ գործի նյութերի, Վանիչկային մերկացրել են, ուսապարկի պարունակությունը դատարկել են, այդ ամենը զուգակցել են սեռական բնույթի հայհոյանքներով ու սպառնալիքներով, թե «կարգավիճակը» կփոխեն, քանի որ Վանիչկան «սխալ հասկանալով զորային ընկերության զգացումը», «հետագայում արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով»:
Հետագայում Հովակիմյանն իր մոտ եղած ինքնաձիգով կրակել էր կզակի ստորին հատվածին՝ ինքնասպան եղել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մի*թե անպարկեշտ էր մեկնաբանություս, որ ջնջեցիք:Ես գրել էի մեկ նախադասություն.
Ծառայում են Հայաստանին:
Հարգելի Դավիթ,
Ձեր նշած մեկնաբանությունը չի հայտնվել կայքում: