Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալին, որն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, իր գլխավորած պատվիրակության հետ այցելել է սահմանային գծում տեղեկացված զորամասերից մեկը, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Հաղորդվում է, որ թուրք գեներալը մարտական հենակետից ուսումնասիրել է Ղարաբաղի ազատագրված տարածքները:
Պատվիրակությունը այցելել է տեղի հրաձգարան ու ծանոթացել դիպուկահարների, գնդացիրների և հետևակային մարտական մեքենաների անձնակազմի նախապատրաստական աշխատանքներին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև