Նախագահողներ ընտրվեցին կուսակցության անդամներ Արմեն Մկրտչյանը եւ Արտավազդ Սարուխանյանը
Թեքեյան կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկեց «Հայազն» կուսակցության թվով երկրորդ համագումարը: Համագումարին մասնակցում էին կուսակցության ներկայացուցիչները Հայաստանի հինգ մարզերից, կուսակցության համակիրները, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Նրանց շարքում էին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Մինչ համագումարի սկիզբը ներկաները նախագահողներ ընտրեցին կուսակցության անդամներ Արմեն Մկրտչյանին եւ Արտավազդ Սարուխանյանին: Համագումարի հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, կընտրվի կուսակցության նոր վարչության կազմը:
Կարդացեք նաև
Կուսակցության համագումարի ընթացքում ներկայացվեց վարչության քաղաքական հաշվետվությունը եւ քաղաքական ելույթներով հանդես եկան Նիկոլ Փաշինյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ստեփան Սաֆարյանը եւ այլք:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ