Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատիտն իմ տարերքն է».Վրեժ Կիրակոսյան

Նոյեմբեր 08,2014 16:31

Վրեժ Կիրակոսյանին արդեն շատերն են ճանաչում. իր կյանքի պատմության մասին նա հասցրել է պատմել թե՛ հայկական հեռուստաեթերում, թե՛ ռուսական՝ հանրային մեծ ճանաչում ունեցող հաղորդումների ժամանակ: Մանկուց հաշմանդամ դարձած այս անձնավորությունը շատերին է ստիպել հավատալ, որ եթե մարդ ցանկանում է ապրել, ապա կապրի՝ դիմանալով ու պայքարելով դժվարությունների դեմ, և եթե նա ցանկանում է ստեղծագործել, ապա թե՛ հաշմանդամությունից եկած մարմնական «արգելքները», թե՛, երևի, ճակատագիրն այստեղ անզոր են: Վրեժը չի հաճախել դպրոց, բայց ինքնուրույն սովորել է գրել, կարդալ, նկարել , նաև գերազանց տիրապետում է օտար լեզվի:վրեժ Այսօր Մոսկվայի տանը Վրեժ Կիրակոսյանի նկարների երկրորդ ցուցահանդեսն էր ու իր ՝ «Душа моя в стиле ню» անունը կրող գրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսի կատալոգը: Շուտով լույս կտեսնի նաև երկրորդ գիրքը: Վրեժը կնոջ ու փոքրիկ դստեր հետ մի փոքր շրջեց ցուցասրահում՝ ներկայացնելով իր ստեղծագործությունները, հետո միայն զրուցեց լրագրողների հետ: Նկարչի առաջին ցուցահանդեսը կայացել է Մոսկվայում: Երևանյան՝ երկօրյա ցուցահանդեսից հետո նա իր գործերը կներկայացնի նաև ռուսաստանյան այլ քաղաքներում: Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, Մոսկվայում ցուցահանդեսն անցել է շատ ջերմ մթնոլորտում. այդ մասին է վկայում նոթատետրը, որտեղ այցելուների տպավորություններն են: վրեժ2 Ներկայացված գիրքն էլ շատ շուտով հնարավոր կլինի գրախանութներում գտնել: Վրեժի մտորումներն են, զգացմունքներն ու ապրումները: Ըստ հեղինակի խոսքի, փորձում է իր իսկ օրինակով ցույց տալ, որ միշտ պետք է ուժեղ լինել ու պայքարել, իր պես համառ լինել ու ապրել՝ չնայած ամեն ինչին. «Ես հասկացել եմ, որ իմ այս խնդրով ես կարող եմ մարդկանց շատ ավելի օգտակար լինել, քան այն դեպքում, եթե առողջ լինեի: Համացանցի օգնությամբ շատ նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ ինձ գրում են, որ իմ կյանքի պատմությունն իրենց օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները, քանի որ սկսում են գնահատել իրենց առավելությունները՝ սկսած նրանից, որ առողջ են ու ցանկացած դժվար իրավիճակից ելք անպայման կգտնվի: Երբ տեսնում են, որ իմ վիճակում մեկը կարող է չհանձնվել, այլ պայքարել, աճել ու ստեղծագործել, ունենալ գեղեցիկ ընտանիք ու ապագայի վերաբերյալ շատ ծրագրեր կազմել, նրանք ուժեղ են դառնում»: Վրեժ Կիրակոսյանի մասին նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվում: Ռեժիսոր Իրինա Բոյկոն նշեց, որ իր ֆիլմի միջոցով նույնպես, Վրեժի նկարների ու գրքի նման, ցանկանում է աշխարհին ցույց տալ ուժեղ անհատի, որը կօգնի շատերին վերագնահատել ու սիրել կյանքը: Ռեժիսորը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի ապրիլին՝ ամենայն հավանականությամբ Հունաստանում՝ Սալոնիկիում: Այս ցուցահանդեսում ներկայացված նկարների մեծամասնությունը սև ու սպիտակ էին՝ ստեղծված հասարակ մատիտով: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է նման ընտրության պատճառը, դա նկարչական ո՞ճ է, որն օգտագործում է նկարիչը, թե՞ կյանքի որոշակի փուլ է, որը Վրեժը հենց սև ու սպիտակ է տեսել ու պատկերել. «Պատճառն այն է, որ ես հասարակ մատիտով ավելի լավ եմ նկարում: Մատիտն իմ տարերքն է, ես այն զգում եմ այնպես, ինչպես որ նա է ինձ զգում: Մարդիկ նույնպես դա նկատում են, այդ իսկ պատճառով երբ ինձ նկար են պատվիրում, նախընտրում են հենց մատիտով նկարված աշխատանքները՝ չնայած, որ ես բոլոր նյութերն էլ կարող եմ օգտագործել աշխատանքիս մեջ»,-ասաց նա: վրեժ  վրաժ

վրեժ

Սյունե ՍԵւԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930