Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օր առաջ Հայաստանի տարածքում՝ Մասրիկում, գրանցվել է մինուս 26 աստիճան

Նոյեմբեր 08,2014 15:50

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա շաբաթում սպասվում է առանց տեղումների եղանակ: «Տավուշում կլինի մինչեւ 22 աստիճան տաքություն, Սյունիքում ջերմաստիճանի բարձրացում կլինի մինչեւ 18 աստիճան, Մեղրիում եւ Կապանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 20 աստիճանի: Արարատյան դաշտում ջերմաստիճանի փոքր բարձրացում կլինի եւ առաջիկա շաբաթում կհասնի 15 աստիճան տաքության»,- տեղեկացրեց տիկին Պետրոսյանը:

Նա ներկայացրեց, որ երեկ Հայաստանում գրանցվել է ջերմաստիճանի բավականին բարձր ֆոն. «Տավուշում ջերմաստիճանը հասել է մինչեւ 22 աստիճան տաքության եւ համեմատաբար բարձր է եղել Սյունիքի հովիտներում՝ 16-18 աստիճան»:
Նաեւ փաստեց, որ այս տարի մեծ է եղել նոյեմբեր ամսվա նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճանների տարբերության տիրույթը. «Արդեն երկու օր առաջ Հայաստանի տարածքում մինուս 26 աստիճան է գրանցվել, դա եղել է Մասրիկում՝ ձյան ծածկի պատճառով»:
Իսկ հիմնականում, ըստ բանախոսի, օդի ջերմաստիճանը տատանվել է 2 աստիճան տաքությունից մինչեւ 5 աստիճան ցուրտ եւ այդ ֆոնը կպահպանվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930