Հայաստանցի ծանրորդ, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը Ղազախստանում մեկնարկած աշխարհի առաջնության երկամարտում ցույց տվեց 250 կգ արդյունք եւ «B» խմբում պայքարն ավարտեց յոթերորդ տեղում: Սմբատը թե պոկում (107 կգ), եւ թե հրում (143 կգ) վարժություններում ունեցավ ընդամենը մեկական հաջողված մոտեցում: Թե հայ ծանրորդը ընդհանուր արդյունքով ո՞ր հորիզոնականում է հանգրվանել, հայտնի կդառնա միայն այս քաշային կարգում ուժեղագույնների «A» խմբի պայքարի ավարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ