Արտուշ Հակոբյանը 2011թ. աշնանից անազատության մեջ է:
Ըստ մեղադրանքի, նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում մականունավոր տուժողների բնակարաններում կատարված ավազակային հարձակումների նպատակով բանդա ձեւավորելու եւ նրանց պարագլուխը լինելու համար:
Որպես պարագլխի էլ, Ա.Հակոբյանին տեղափոխել են ԿԳԲ-ի մեկուսարան, որը ձեւականորեն արդարադատության նախարարության «ենթակայության» տակ է, մականունն էլ՝ «Երեւան-Կենտրոն» է:
Երեք տարի շարունակ, յուրաքանչյուր չորեքշաբթի, չնչին բացառություններով, դատավոր ու մեղադրող փոխելով, զոհեր տալով, տեղի են ունեցել դատական նիստեր:
Յուրաքանչյուր չորեքշաբթի Արտուշ Հակոբյանը դատարան է ներկայացվել գեղեցիկ կոշիկներով, որը աչք է զարնում:
Բայց ես «մտահոգված» եմ:
Կարդացեք նաև
Ինչպես է լինում, որ մեկուսացվածն այդքան շուտ-շուտ է մաշում իր կոշիկները: Եթե ԿԳԲ-ում զբոսարան- «այգիները» երկարացվել են, եւ ամեն ամիս կալանավորն օգտվում է՝ կիլոմետրանոց քայլեր անելով, հասկանալի է, եթե ոչ, այդ դեպքում ինչպես հասկանալ:
Կառավարությունը տասնմեկ տարի առաջ ընդունվել է մի որոշում, համաձայն որի, տարվա մեջ թույլատրվում է մեկ կոշիկ, կիսաճտքավոր կոշիկ, ամառային, ձմեռային մեկական գլխարկ, մեկ շարֆ, բամբակյա կոստյում, բամբակյա շապիկ, բամբակյա կիսագուլպա: Միայն կիսագուլպան է, որը թույլատրվում է վեց անգամ:
Հիմա հասկանում եմ, թե Սուրիկի տղա Արտուշին ինչո՞ւ բաց չեն թողնում,
Այդքան կոշիկ ազատության մեջ որտեղից գտնվի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ