Վրաստանը կանգնած է մեծ վտանգի առջև, և այդ վտանգը Գյումրու ռազմաբազայի հետ ուղիղ ցամաքային կապ ստեղծելու Ռուսաստանի ցանկությունն է, «Գռուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ «Նյուզփոստ»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը՝ նշելով, որ այդ հարցի կապակցությամբ է նա այցելել Վաշինգտոն:
«Ռուս փորձագետները արդեն բացեիբաց խոսում են, որ Ռուսաստանի առաջնային նպատակը Հայաստանի հետ սահման ստեղծելն է… Հենց դրա համար է [Էդուարդ] Կոկոյտան (Հարավային Օսեթիայի նախկին նախագահը) խոսում Տրուսովյան կիրճ դուրս գալու մասին, դրա համար են ռուս ռազմական փորձագետները խոսում Ավարո-Կախեթի ճանապարհի մասին», – ասել է Շաշկինը՝ նշելով, որ այդ ծրագրին ռուսները ուզում էին հասնել դեռ 2008թ. պատերազմի ժամանակ:
Ըստ նրա, Կրեմլին Գյումրու հետ կապն անհրաժեշտ է նաև «Իրանում իրավիճակի սրման դեպքում, Հյուսիսային Իրանը գրավելու համար»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ