Ալմաթիում այսօր մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում քիչ հետո մրցահարթակ կմտնի Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը:
Հայ ծանրորդը, որ ընդգրկվել է «B» խմբում, նախնական պատվիրել է պոկում վարժության համար՝ 105 կգ, հրումի՝ 140 կգ: Սակայն կասկած չկա, որ հայ ծանրորդը կավելացնի պատվիրած քաշերը, քանի որ, վստահ ենք, նա պայքարելու է ուժեղագույնների խմբի 12 մասնակիցներից առնվազն երկուսից ավելի կիլոգրամ բարձրացնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armsport.am-ի