Երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, հանդիպելով մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, հայտարարել էր, որ ոճրագործությունը բացահայտելու աշխատանքները շարունակվում են, եւ որ «սայլը տեղից կշարժվի»: Այս հայտարարությունն առնվազն տարօրինակ է, քանի որ, շատերի կարծիքով, գործի բացահայտումն իշխանությունների շահերից չի բխում: Ինչո՞ւ հանկարծ այս խառը վիճակում, երբ եռյակը ողջ ուժով կպել է «իշխանափոխության գործին», իշխանությունները որոշեցին վերակենդանացնել այս գործը, որը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ի դեպ, փակված էր համարում, եւ սկսեցին հույս տալ զոհերի հարազատներին, որ ամեն ինչ լավ կլինի, նաեւ իրենց փոխհատուցումներ կտրվեն: Գուցե այս ամենն ուղղված է հենց ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ, ում անունները շոշափվում էին մարտի 1-ի առնչությամբ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: