Այսօր Սոչիում մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար՝ գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի միջեւ մրցամարտը:
Երեկ կայացած մրցամարտի բացման արարողության եւ վիճակահանության արդյունքով մեկնարկային տուրում սպիտակներով խաղալու է հավակնորդը:
Աշխարհի չեմպիոնը գոհ է վիճակագրությունից: «Հիմա ես առաջին տասնմեկ տուրերում սպիտակներով վեց պարտիա ստացա: Բացի դա, հաջորդաբար երկու անգամ սպիտակներով եմ խաղալու վեցերորդ եւ յոթերորդ պարտիաներում, ինչը նույնպես կարող է լավ լինել», – մեկնաբանել է չեմպիոնը VG-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ibnlive.in.com-ի