Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, բայց ժողովուրդն իրականում այս գործընթացների հետ ոչ մի առնչություն չունի». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 08,2014 12:05
Vahan Shirxanyan

Հարցազրույց պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ

-Ներքաղաքական դաշտում սկսում են առավել նկատելի դառնալ տարբեր քաղաքական խմբերի, կուսակցությունների համախմբումները: Սա 2017-18թթ. խորհրդարանական, նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող գործընթա՞ց է, թե՞ Արեւելք-Արեւմուտք հակադրությունն է նման «պարարտ» հող ստեղծել:

-Ձեր թվարկած երկու պատճառներն էլ գոյություն ունեն: Բայց կավելացնեմ նաեւ երրորդ պատճառը՝ սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Սա ոչ պակաս կարեւոր է քաղաքական ուժերի կոնսոլիդացման եւ նոր պայքարի ծավալման համար:

-Իսկ քաղաքական ուժերի ներկայիս կոնսոլիդացիան որքանո՞վ է միտված հասարակության խնդիրների լուծմանը, պետության կայացմանը: Եվ այդ իմաստով, ի՞նչ կասեք Ազատության հրապարակը «նվաճած» եռյակի մասին: Արդյոք այն ժողովրդի տրամադրություններն արտահայտող ո՞ւժ է:

Ցավալի է, բայց ժողովուրդն իրականում այս գործընթացների հետ ոչ մի առնչություն չունի: Մի խումբը հավաքվել է իր անձնական շահերի սպասարկման համար, մյուսը՝ պատվերի շուրջ: Բայց բոլորը միասին ներկայանում ու խոսում են իբրեւ ժողովրդի համար պայքարող մարտիկներ:
Գիտեք, երբեք չեմ վստահել, չեմ հավատացել շարժումների, կազմակերպությունների, որոնք զուրկ են գաղափարախոսությունից: Եռյակը եւս նման ուժ է: Մինչդեռ Հայաստանն ունի ազգային գաղափարախոսության հենքի վրա խարսխված քաղաքական գործընթացներ, շարժումներ ձեւավորելու խիստ անհրաժեշտություն:
Ցավում եմ, որ դեռես ո՛չ Ազատության հրապարակում, ոչ էլ մեկ այլ հարթակում չեմ տեսնում որեւէ կազմակերպություն, որը կներկայանա ազգային գաղափարախոսությամբ, ժողովրդի դատին կներկայացնի իր ազգային նպատակները, մարտահրավերներին դիմակայող ռազմավարական այն ծրագիրը, որը հնարավոր կլինի կյանքի կոչել համայն հայության համախմբմամբ: Ես նման գործընթաց դեռ չեմ տեսնում:
Կան առանձին «հատվածներ», որոնք խոսում են իշխանափոխության մասին, ի դեպ, ոչ թե իշխանության էության տրամաբանության փոփոխություն են առաջարկում, այլ ընդամենը իշխանների, այսինքն՝ անձերի փոփոխություն:
Սա նշանակում է, որ մեր երկրի ներքաղաքական կյանքում ամեն ինչ կրկնվում է, 24 տարիների ընթացքում նման բազմաթիվ գործընթացների ականատեսն ենք եղել. հարյուրավոր նախարարներ են փոխվել, կարծեմ՝ 13 վարչապետեր, 3 նախագահներ, սակայն այդպես էլ դաշտում չկա, բացակայում է ազգային նպատակը, ազգային գաղափարախոսությունը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930