Որքանո՞վ լեգիտիմ կլինի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քաղաքական և հասարակական կոնսենսուսի բացակայության պարագայում՝ հաշվի առնելով, որ Վենետիկի հանձնաժողովը կարևորել է դա:
Պատասխանելով 168.am-ի այս հարցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ասել է. «Համընդհանուր միջազգային չափանիշ է դիտարկվում այն, երբ հանրաքվեի դրված նախագիծը, այդ թվում՝ երկրի Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:
Սակայն նույնիսկ այդ պարագայում, հաշվի առնելով բարեփոխումների որոշ հիմնադրույթների քաղաքական ընդգծված ուղղվածությունը, հատկապես կառավարման խորհրդարանական ձևի առնչությամբ, մասնագիտական հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ կոնկրետ այդ խնդրին վերաբերող հիմնադրույթը կարող է կյանքի կոչվել բացառապես քաղաքական փոխհամաձայնության պարագայում, ինչն էլ, ինչպես Դուք նկատեցիք, հավանության է արժանացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից»:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: