Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ դեպի անցյալ. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2014 11:22

Սովետական քարոզչություն չտեսած սերնդին հավանաբար նկատելի չէ, թե ինչպես են մեր շուրջը կատարվող դեպքերն ու իրադարձությունները, դրանց լուսաբանումը, մեր պաշտոնյաների խոսքն ու վարքը սկսում ավելի ու ավելի նմանվել մեր «մեծ հայրենիքի» ժամանակներին։

Ահա, լսում եմ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Ջերմուկում ընթացող Գյուղական համայնքների չորրորդ համաժողովի պատվիրակներին։ Ոչնչով չի տարբերվում սովետական պլենումների ու համագումարների ժամանակ հնչող խոսքից. «Մենք արդեն գրանցել ենք շոշափելի արդյունքներ… սրանք շատ ողջունելի նախաձեռնություններ են… անհրաժեշտ է հետեւողական աշխատանք եւ քաղաքական կամք… մեր կողմից որդեգրված ուղին ճիշտ է, եւ ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք մեր ընդհանուր նպատակին…»: Եթե չիմանայի, որ խոսողն անկախ, դեմոկրատական երկրի ղեկավարներից մեկն է, կկարծեի, թե վերադարձել ենք պլանային տնտեսության ժամանակներ՝ սոցիալիստական համայնակարգ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930