«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` «Զապի» կալանավորմանը, խորհուրդ տվեց հեռու մնալ այդպիսի բաներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բավականին մոտ հարաբերությունների մեջ են Անդրանիկ Սողոյանի հետ: Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:
-Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերում Անդրանիկ Սողոյանի կալանավորմանը:
-Ո՞վ է Անդրանիկ Սողոյանը:
-Գյումրեցի օրենքով գող «Զապ»-ը, Դուք չե՞ք ճանաչում նրան:
Կարդացեք նաև
-Ինձ այդ հարցերը մի՛ տվեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում:
-Ինչո՞ւ, ճիշտ չէ՞, կամ արգելված է՞ «օրենքով գողերի» մասին խոսելը: Ըստ գյումրեցիների՝ Դուք եւ Ձեր որդին իր հետ շատ մտերիմ հարաբերություների մեջ եք:
-է՛, խելք հավաքե՛ք, գարուն է, (շփոթմունք չկա. Ղուկասյանի կարծիքով՝ դրսում այժմ գարուն է,- խմբ.) ախր դա ձեր ինչ գործն է, այդպիսի բաներից հեռու մնացե՛ք, դա ձեր ինչ խելքի բանն է: Մեկն այդ մարդուն է սիրում, մեկը պովրություն է սիրում, մեկը միլիցություն, ախր դա քեզ ինչ: Ամեն մարդ իր ճանապարհը գտել է: Հիմա այդ մարդը այդ ճանապարհով է գնում, թող կանաչ ճանապարհ լինի, մեկը բաքսյոր է, թող բաքսյոր լինի, հիմա ձեր ինչ գործն է, կամ իմ ինչ գործն է: Ինչքան գյումրեցի կա, ես իրենց ցավը տանեմ բոլոր ոլորտներում: Հաջողությո՛ւն ձեզ»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: