Սերժ Սարգսյանը հերթական անգամ կառավարությամբ խառնում է համակարգային մրցակիցների կամ հակառակորդների քարտերը: Եթե ապրիլին նա ոչ իշխանական քառյակին փաստի առաջ կանգնեցրեց նրանց հռչակած շուրջօրյա հանրահավաքները դեռ չսկսած պաշտոնանկ անելով կառավարությանը, որի հրաժարականը պետք է պահանջեին շուրջօրյա հանրահավաքներով, ապա ներկայումս ակտիվացած եռյակին նա մատուցում է կառավարության կառուցվածքային վերադասավորումներ, որոնք, ըստ էության որևէ առանցքային փոփոխություն չառաջացնելով կառավարության կազմում, իրականում շեշտակիորեն փոխում են ուժերի դասավորությունը և՛ կառավարությունում, և՛ ընդհանրապես իշխող համակարգում` գնդակն, այսպես ասած, տեղափոխելով ոչ իշխանական ուժերի դաշտ:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: