Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Կառավարության կառուցվածքի փոփոխությունից. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 08,2014 10:53

Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես հայտնի է, որոշվել է կատարել կառավարության կառուցվածքային փոփոխություններ։

Եթե միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծումը տրամաբանական է նոր իրողությունների պայմաններում, ապա տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումն առաջին հայացքից տարօրինակ է թվում։

Իրականում, սակայն, այդպես չէ։ Նախկինում եւս այդ երկու կառույցների գործառույթները եղել են միավորված. տարածքային կառավարման նախարարության կազմում գործում էր արտակարգ իրավիճակների վարչություն։ Որպես առանձին նախարարություն այն ձեւավորվեց 2008 թվականին։ Վերջին 6-7 տարիների գործունեությունը ցույց տվեց, որ դրա ստեղծումն արդարացված էր։ Չնայած արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնացել է ՏԿՆ-ից, այնուհանդերձ այսօր այն իրենից շատ ավելի մեծ կառույց է ներկայացնում, քան տարածքային կառավարման նախարարությունը, որը կազմված է երեք վարչությունից, մեկ քարտուղարությունից եւ վեց բաժիններից։ Նախարարության ենթակայության տակ ընդգրկված են եւս երեք գերատեսչություններ՝ ջրային տնտեսության կոմիտեն, միգրացիոն ծառայությունը եւ Հայաստանի ազգային արխիվը։

Ի տարբերություն ՏԿՆ-ի, արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի 7 վարչություն եւ 2 բաժին։ Նախարարության կազմում գործում են մի շարք առանձնացված ստորաբաժանումներ՝ փրկարար ծառայությունը, պետական ռեզերվների գործակալությունը եւ այլն։ Բավական մեծ է նաեւ ԱԻՆ-ի ենթակա ՊՈԱԿ-ների թիվը։ Երկու նախարարությունների կենտրոնական ապարատներում էլ կան առանձին վարչություններ եւ բաժիններ, որոնց գործառույթները կրկնվում են։ Ասենք, երկուսն էլ ունեն աուդիտի ծառայություն՝ մի դեպքում բաժնի, մյուս դեպքում՝ վարչության կարգավիճակով։ Նույնը նաեւ հասարակայնության հետ կապերի, անձնակազմի կառավարման եւ այլ գործառույթների դեպքում է։ Բնական է, որ միասնական նախարարության կազմում դրանք կմիավորվեն։

Անկախ նրանից, թե միասնական նախարարության կազմում ինչպիսի փոփոխություններ կլինեն, ակնհայտ է, որ այն լինելու է մեծ կառույց՝ ընդգրկուն գործառույթներով։

Ս. Բեգլարյան

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930