Վերջերս հաճախ եմ հիշում խորհրդային շրջանի անեկդոտը: Որոշակի հանգամանքներում ռուս աղջկը հայ տղային ասում է` «не торопись»: Մեր տղան էլ, թե՝ «չէ, պիտի՛ տառապեմ»: Եթե տառապելը համարվում է նպատակ կամ արժանիք, ապա դրա համար ամեն օր կարելի է գտնել հարյուրավոր պատճառներ:
Տառապանքը ռաբիս քնարերգության անբաժանելի մասն է: Սյուժեն ծավալվում է մոտավորապես հետեւյալ սցենարով. «ես քեզ սիրել եմ, դու ինձ մերժել ես, բայց ես քեզ երբեք չեմ մոռանա եւ մշտապես դարդ եմ անելու՝ հիմնականում օղու բաժակի շուրջ եւ ծխի քուլաների մեջ»: Այսինքն՝ տառապանքն այնպիսի վեհ, հոգին ազնվացնող, գեղեցկացնող վիճակ է, որ արժե ի ցույց դնել, դրա մասին պատմել ամբողջ աշխարհին, այն կարելի է նույնիսկ ինչ-որ տեղ հերոսացնել «արվեստի» միջոցներով:
Քաղաքական գործիչները նույնպես շեշտը դնում են տառապանքի վրա: «Օ՛, իմ ժողովուրդ, ես տեսնում եմ, թե ինչպես ես դու տառապում, բայց ես գալիս եմ քեզ այդ տառապանքներից փրկելու»: Այդպես ասողները նույնպես տառապում են՝ հիմնականում, իհարկե՝ հոգեպես, եւ այդ ամբողջական ողբը երկուստեք հաճույք է պատճառում՝ հոգեպես տառապողին, որովհետեւ նա, ապրելով ժողովրդի դարդուցավով, բարձրանում է սեփական աչքերում, նաեւ հուզիչ բառերը լսողին՝ որովհետեւ նրան եւս մեկ անգամ խղճացել են: Խղճում են, ուրեմն՝ սիրում են: Քանի՞ անգամ եք այս 25 տարում լսել փողոցում՝ «բա մե՞ղք չի էս ժողովուրդը»: Եթե դուք ազգասեր եք, ապա օրը առնվազն երեք անգամ պիտի այդ հռետորական հարցը տաք:
Ազգի համար տառապելու եւս մի պարադոքսալ ձեւ կա՝ այդ նույն ազգին… փնովելով՝ դարձյալ սովորաբար մի-երկու բաժակ խմելուց հետո. «Չէ-է-է՛, էս ազգը երբեք չի դզվի, վաբշե ազգ չի մնացել, վառելու բան ա»: Նման ծայրահեղ կարծիքներ հնչեցնողները մտքում մի «նախապայման» են դնում՝ իբր իրենք չգիտես որտեղից ծլած բացառություն են, որին, բնականաբար, վառել պետք չի:
Շուտով լրանալու է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ինչ խոսք, դա տառապելու եւ դարդերը հիշելու, աշխարհի առաջ կոտորվածի տեսքով ի հայտ գալու հրաշալի առիթ է: Այս դեպքում նույնպես պիտի հաճույք ստանանք, եթե մեզ խղճան, այստեղ էլ ենք մտածում, որ խղճալը սիրո նշան է: Իսկ ով չի միանում բազմաչարչար ու տառապյալ ազգի դառը ճակատագրի վերաբերյալ լացուկոծին, նա էս ժողովրդին չի սիրում, գուցե նույնիսկ «ներքին թուրք» է:
…Հաճախ ընթերցողները, կայքում մեկնաբանելով իմ հոդվածները, գրում են (ավելի ճիշտ, բացականչում են) մոտավորապես հետեւյալը. «Ո՛նց եմ ես զզվում, տանջվում, տառապում քո հոդվածները կարդալիս»: Հուշե՞մ, թե ինչպես է հնարավոր ազատվել այդ տառապանքից: Թե՞ կարող եք ինքներդ կռահել:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի հոդված կա՞, որտեղ չես բողոքում
ՁՈՆ
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։
Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
Դանիել Վարուժան
Սկսել սեռական բնույթի անեկդոտից (թե՞ որոշակի հանգամանքները ճիշտ չեմ հասկացել) և ավարտել 20-րդ դարի մեծագույն ոճրագործության 100 ամյակի մասին անհասկանալի մտքեր արտահայտելով` սա էլ տառապանքի ձև է: Բոլորս էլ տառապում ենք: Երևի առանց կռվի դարեր շարունակ գոյատևելու ձևերից մեկն էլ սա է:
Մի տեսակ լղոզված եք գրել,պ Աբրահամյան, շատ տարբեր արժեքներ նույնացրել եք: Ռաբիս երգի բառերը(հիմա չեն էլ լսում) ու Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն ու հիշելը շատ տարբեր են(իհարկե, մեզ խորհուրդ են տալիս մոռանալ,բայց թող հույսեր չփայփայեն): Եվ, հետո, իմ կարծիքով,Դուք եւ Ձեր թերթի լրագրողներն էլ պակաս «սուգ ու շիվան» չեք անում, կամ էլ գտնում ու եթեր եք թողնում ուրիշների «խիստ վիրավորված», «սարսափահար եղած», տառապյալ կարծիքները,երբ դա կոնկրետ ուղղվածություն ունի: Ու դա շարունակվում է շաբաթներ , ամիսներ,տարիներ: Կարող եմ տասնյակ օրինակներ բերել: Շատ լավ բաներ էլ անտեսում եք, չեք տպագրում:…… Գիտեք թե վաղը չեք գրելու նույն «տառապանքների ու տառապողների» մասին,???? Գրելու եք: Հիշեք ասածս: Մի նեղացեք, խնդրում եմ, բայց հենց դուք, լրատվամիջոցներդ եք ստեղծել այս «տառապյալ» վիճակը Հայաստանում, ոմանք հասկանալով, մյուսներն էլ միամիտ: Դա էլ թող ձեզնից յուրաքանչյուրի խղճին մնա:
Հիմա ռաբիս չե՞ն լսում: Դուք, հավանաբար, Երեւանում տաքսի չեք նստում:
Кажется в “168 жам”- тоже сегодня об этом написали. Случайно! Но Лилит перестаралась,конечно,почитать было противно! (это не для печати)
Ինչու համար են մեր երկրում այդ ՀԿ-ները, ովքեր են ամբողջ օրը էդ մարդկանց քշում ցույց անելու? Ուրիշ անելիք չկա? Ինչ են ամեն օր մի-մի պլակատ տալիս ու ուղարկում? Չհոգնեցին? Տեսեք-տեսեք գործ ենք անում: Երբ որ իրենց պետք է, մենք «եվրոպացի ենք», երբ մեզ է պետք,«չպիտի համեմատվենք», Հայաստանն իրենց համար որբի գլուխ են սարքել: Ամեն ինչ չափ ու սահման ունի: ………. Սպորտային միջոցառումներ կազմակերպեք, համերգներ, այցելեք թանգարաններ,շաբաթօրյակներ արեք, կինո, թատրոն գնացեք: Զահլա տարաք էդ անհամ, անիմաստ ցույցերից: Ուղարկեք գրողի ծոցը ձեզ փողոց քշողներին: Ափսոս չի մեր Երեւանը,որ ամեն օր տեսնում է էդ անիմաստ ցույցերը???????…….. Վերջ:Էսօրվանից մենակ ուրախություն, հաշտություն, ծիծաղ, լավ տրամադրություն: Թող մեր երեխաները ուրախ մեծանան,ի հեճուկս մեր թշնամիների: Վիճելի հարցերն էլ սովորենք լուծել առանց ատելության, առողջ,խելացի բանավեճերի միջոցով:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում որ տաքսիստների մասնագիտությունը տառապանքի մասնագիտություն է որ տաքսիստները «առվոտից իրիկուն ռաբիզ լսելով տառապում են ». – Վայ ես կյանքը դարդ է , սերը դարդ է, հեռանալով այս աշխարհից …..
Իրենք հերիք չե , ուղեվորներին էլ են ստիպում «դարդոտվել» ….
Երբ պետք է հասկանալ որ «ռաբիզը» նույնքան ընդունելի է որքան «ռոկը», «ջազը» եվ «կլասիկը» եվ պետք չե ռաբիզամոլ լինել քանի որ ռաբիզը այսոր կազմում է մեր ժողովրդի մի մասը , իսկ «ռաբիզամոլության» ռեկլամը այլեվս տեղ չունի , շատ ցածր է դիտվում….
Եղբայր ռաբիզ տաքսիստ չես ուզում , ուրեմն տաքսուն կանչ անելիս շեշտիր որ «վարորդը լինի բարեհամբույր « դամսկի», օծանելիքներով , փողկապով , կլասիկ երաժշտությամբ եվ ինչու չէ «կին». Նստիր քո տաքին եվ վայլիր ……