Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Քոչարյանը կարող է դառնալ Եռյակի թեկնածուն. «168 ժամ»

Նոյեմբեր 08,2014 10:21

Ինձ թվում է` Քոչարյանն այս գործընթացին համախորհուրդ է և պիտի լինի, եթե քաղաքացի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի երկրորդ նախագահը կապված Եռյակի հետ: Նա չի բացառում, որ 2018 թ. նախագահական ընտրություններին հենց Քոչարյանը կարող է դառնալ Եռյակի թեկնածուն, սակայն միաժամանակ դժվարանում է նման կանխատեսում անել, քանի որ իր խոսքով` այդ հարցը կլուծվի 2017 թ. ԱԺ ընտրություններից հետո, երբ ուժերի դասավորությունը հայտնի կդառնա. «Այդ ուժերի լիդերները կհավաքվեն իրար հետ, կտեսնեն` ում հետ ինչ խոսեն»:

Քաղաքագետը նաև ավելացրեց, որ Հայաստանին այսօր օդի ու ջրի պես պետք են փոփոխություններ, որոնք կարող են լինել, իր ձևակերպմամբ, հայ ժողովրդի բուրժուազիայի երկու հատվածների` Հանրապետականի և «ալյանսի» միջև մրցության արդյունքում: Լ. Շիրինյանը չգիտի` Քոչարյանը Մարտի 1-ի պատասխանատո՞ւն է, թե՞ ոչ, որովհետև Հայաստանում չկա այն արդարադատությունը, որի վրա ինքը հենվեր, բայց փոխարենը` հիանում է Հարավային Կորեայի նախկին դիկտատոր Պան Չոն Հիի մեթոդներով և կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է ավտորիտար ռեժիմ, այլ ոչ թե ժողովրդավարություն:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930