Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 29-ին «Հաուս» սրճարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Խուլիգանության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ըստ մեր աղբյուրի՝ 20-25 անձ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի եւ Արաբկիր համայնքի պատասխանատու Գեւորգ Ղազարյանի գլխավորությամբ ծեծել էին սրճարանի տիրոջը՝ Կարեն Բեջանյանին, եղբորը՝ Աշոտին, որդուն՝ Սամվելին: Կարեն Բեջանյանը ստացել էր ծնոտի վնասվածք:
Aravot.am-ի տեղեկություններով ոստիկանության բաժին են կանչվել պատգամավորը, Գ.Ղազարյանը, մի քանի անձինք:
Նրանք հաստատել են, որ եղել են սրճարանում, կապված անձնական խնդրի՝ պատգամավորի որդու եւ սրճարանատիրոջ որդու նույն աղջկան սիրահարվելու(բարձրաշխարհիկ հարսնացուի անունը չենք հրապարակում),խնդրի հետ:
Նրանք չեն ծեծել, չեն մասնակցել որեւէ կռվի:
Մինչդեռ, մեր տեղեկություններով, սրճարանատիրոջ եղբայրը՝ Աշոտը , երբ բերման են ենթարկել իրենց ոստիկանություն, հայտնել էր, որ պատգամավորն ու նրա թիմակիցներն են եղել:
Նախաքաննությունն իրականացնող մարմինը, մտադիր է առերեսում անցկացնել:
Ի դեպ, խուլիգանների մեջ է եղել «Տու» մականունով թաղային հեղինակություններից մեկը:
«Տու»-ն կռվի ժամանակ հա տու է արել:
Ռ.Մ.