Արտաշատ քաղաքում այսօր «Կինոաշուն ազգային կինոյի ամիս» ծրագրի հանդիսավոր փակումն էր, որը նվիրվում էր Սերգեյ Փարաջանովի 90 ամյակին:
«Այս փառատոնի շրջանակներում նոր, տաղանդավոր երիտասարդներ են բացահայտվում, որոնք աշխատասեր են եւ կապ չունի փող ունեն թե ոչ, եթե ֆիլմ նկարելու մեծ ցանկություն ունեն, ապա նրանք հասնում են պրոֆեսիոնալ որակի»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Ըստ նրա՝ մատաղ սերնդին դաստիարակելու համար նմանատիպ փառատոնները կարեւոր են:
Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում եղավ նաեւ Վեդի քաղաքի գեղարվեստական դպրոցում: Նախարարը ծանոթացավ դպրոցի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցադրությանը, որտեղ ելույթ ունեցան նաեւ Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոցի սաները` Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» մյուզիքլով:
Քանի որ Հասմիկ Պողոսյանը առաջին անգամ էր ոտք դնում այս դպրոց, տնօրենը մշակույթի նախարարին Կոմիտասի նկարով գոբելեն նվիրեց, որը երեխաների ձեռքի աշխատանքն էր: Նախարարն էլ նվերը խոստացավ փոխանցել Կոմիտասի անվան թանգարան::
Կարդացեք նաև
Այսօր Արարատի քաղաքի մարզային գրադարանում տեղի ունեցավ նաեւ Հասմիկ Պողոսյանի հորը` Ստեփան Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:
Այս գրադարանը Հայաստանի այն 15 գրադարաններից մեկն է, որը պետական աջակցությամբ վերանորոգվել է եւ համալրվել նոր գույքով եւ համապատասխան սարքավորումներով:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ