Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կյանքը ցույց տվեց, թե ով է Սերժ Սարգսյանի բարեկամը»

Նոյեմբեր 08,2014 17:30

Պետրոս Մակեյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Հոկտեմբերի 24-ի եռյակի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած մի շարք դիտարկումներ ցավոտ են ընդունվել քաղաքական դաշտում: Հատկապես այն արտահայտությունը, թե՝ «Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է», որը պարոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց հարթակից, քաղաքական դաշտի բազմաթիվ խաղացողների մոտ այնպիսի համոզմունք է ստեղծել, թե ՀՀ առաջին նախագահը ցույց տվեց, որ ըստ էության բացառում է քաղաքական դաշտում երրորդ ուժի գոյությունը:

«Առավոտի» հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց՝ եթե այդ արտահայտությունը նաեւ իրեն է հասցեագրված, ապա գուցե կարիք էլ չկա արձագանքելու, բայց, այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ արեց: Օրինակ` ըստ Պետրոս Մակեյանի` եռյակի լիդերներն իրար հակասում են: Որպես վկայություն նա նշում է այն, որ այդ ուժերն իրենց ընդդիմություն չեն հայտարարում: Այնուհետեւ հիշեցնելով 2008 թվականը` պարոն Մակեյանն ասաց. «Կյանքը ցույց տվեց, թե ով է Սերժ Սարգսյանի, վարչախմբի բարեկամը: Երբ 2008-ին իրական, հարյուր տոկոս հնարավորություն, ժողովրդական պահանջ կար, ընտրությունները կեղծված էին, պետք էր քաղաքական կամք, որ իշխանությունը վերցնեին, չվերցրին: Ուստի թողնում եմ ժողովրդի դատին, թե ով է Սերժ Սարգսյանի բարեկամը:

Օլիգարխը չի կարող լինել ընդդիմություն, իսկ նրա կցորդ քաղաքական ուժերը, երբ ունեին հնարավորություն իշխանություն վերցնելու, դա չարեցին, ուրեմն վարչախմբի բարեկամները նրանք են, ովքեր թույլ են տվել շարունակել ռեժիմի գոյությունը»: Պետրոս Մակեյանը, դիմելով եռյակի ուժերին՝ ասաց. «Հիմա իրենք այդ հրապարակով, անկախ այն բանից՝ ոնց է ժողովուրդը եկել, կարող են իշխանությունը վերցնել: Եթե բարեկամ չեն, իրական ընդդիմություն են, թող վերցնեն իշխանությունը»: Պետրոս Մակեյանը լավատես չէ, թե իշխանության այդ եկածները ավելի լավն են լինելու, քան ներկաները, քանի որ ոճը նույնն է: Պետրոս Մակեյանը չի բացառում նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը, քանի որ «երբ Ազատության հրապարակն իր անվանումով ծառայում է նրան, Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահի իր տիտղոսը թողեց ու կանգնեց նրա կողքին, ՀՀ-ում բացասական առումով ոչինչ հնարավոր չէ բացառել»:

Պետրոս Մակեյանը ամփոփում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովուրդը, քաղաքական մեծ թիմը փոխարինեց փողով»: Կանխատեսումներ անելով` պարոն Մակեյանը նշեց, որ «եռյակի սցենարիստը Ռոբերտ Քոչարյանն է՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ» եւ «այն իր գործունեությունը` ընդդիմադիր դաշտը պահել վերահսկողության ներքո, շարունակելու է մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրություններ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Գրանցել կարմիր գրքում :17-ին կարդացողներ կլինեն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930