Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ շենքերից մեկին, ամրացված է կանանց գլխաշորերի «ARMINE բրենդի արտաքին գովազդը: Հայ կնոջ անվանում ունեցող բրենդը միանգամից գրավեց մեր ուշադրությունը, հատկապես երբ կողքից լսեցինք, որ կարծես թե ընկերությունը կոչված է հայ կնոջ անվամբ:
«Առավոտը» էլեկտրոնային նամակ ուղարկեց ընկերությանը՝ պարզելու «Armine» բրենդի անվան «ծագումնաբանությունը»: Պատասխանը չուշացավ. պարզվեց՝ «AR» թուրքերենից թարգմանաբար նշանակում է պատիվ, «MINE»-ն կնոջ անվանում է, ի վերջո՝ անվանումն ունի այս նշանակությունը՝ «Պատիվ ունեցող կինն է գալիս»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ստամբուլ, հոկտեմբեր
«Առավոտ» օրաթերթ
07.11.2014