Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը «խուժան» է անվանել հայցվորին հենց դատաքննության ժամանակ. փաստաբան

Նոյեմբեր 07,2014 23:09

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ փաստաբան Ռուբեն Մկրտումյանը, պնդում է, որ եղբոր  նկատմամբ անպատժելիությունը հանգեցրեց դատական համակարգում անպատասխանատվության եւ որոշ դատավորների «լկտիության»:

«Օրինակ, ինչպես դատավոր Արմեն Բեկթաշյանի պարագայում, որը դատական քննության ժամանակ «խուժան» անվանեց հայցվորին` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանին, և, չնայած դատավորի էթիկայի կոպիտ խախտմանը, մնաց անպատիժ: Դա գիտի՞ պարոն նախագահը», -Aravot.am –ին ասաց Ռուբեն Մկրտումյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մկրտումյանը պնդում է, որ իր եղբայրը՝ Արման Մկրտումյանը (լուսանկարում), պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կարճ ժամանակահատվածում միլիոնատեր է դարձել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ մեզ դեռ չի հաջողվել Արման Մկրտումյանից մեկնաբանություններ ստանալ եղբոր այս պնդումների առնչությամբ: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    Ֆենոմենալ դեպք է պարոնայք, բայց բացատրելի՝: Եթե միլոնատեր է, ապա հոգին ու բարոյականությունը մի կողմ է դրել հաստատ, որը բոլորովին անհարիր պիտի դիտվի իր կոչման ու գործնեության հետ: Եւ պատկերացրեք թե ինչքան է՜ խորացել, որ հարազատ եղբորն է հասցրել! Ու քանի – քանիսն են նման «որակյալները», որոնք մեզ համար իրավունքներ են «ապահովում»? Ավելի լավ չէ՜ ժանտախտ կպնեինք, որ վարկվածները ոչնչանային ու մյուսները փրկվելու շանս ունենային, քան այսպես իրար ուտելով վերջանալ? Կարծում եմ, սրա համար ենք ցրվում աշխարհով մեկ, որպիսզի մեզ հատուկ ախտերից ազատվենք!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930