Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Առավոտում» աշխատել է թերթի հիմնադրումից մի քանի ամիս հետո: Խմբագիր Արամ Աբրահամյանն է առաջարկել նրան աշխատանք: Ասում է՝ իրեն հետաքրքիր էր «Առավոտում» աշխատանքը. «Ինձ հետաքրքիր էր այդ աշխատանքն այն առումով, որ «Առավոտը», իշխանության թերթ լինելով, փորձում էր ներկայանալ որպես բարեփոխումների կողմնակից, ոչ թե բոլոր իրավիճակներում իշխանությանը պաշտպանող կամ միշտ ընդդիմության քննադատող: Փորձում էր կամրջակ լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ, փորձել իմաստավորել այն պրոցեսները, որոնք գնում էին երկրում: Ինձ այդ մոտեցումը հարազատ էր»:
«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում օրաթերթում իր աշխատանքային տարիներն է հիշում քաղաքագետ, Zham.am լրատվական կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ