Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

   «Հնագույն նվագարանների» 7-րդ ֆիլմում քնարն է

Նոյեմբեր 07,2014 21:09

Այսօր  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պրեմիերա էր: Ռիտա Շառոյանը ներկայացրեց նոր ֆիլմը, որը «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի 7-րդն է: Ֆիլմաշարն անդրադառնում է մեր  ազգային նվագարաններին,  ընդ որում նաև այնպիսիներին, որոնք  իսպառ կամ գրեթե չեն գործածվում: Սակայն այդ նվագարանները մեր ժողովրդի հետ ճանապարհ են անցել և մեր պատմության մի մասնիկն են: Իրեն հատուկ եռանդով ու սկզբունքայնությամբ հեղինակը   կարողանում է գտնել դրանց վերաբերյալ ամենահավաստի աղբյուրները՝ ուսումնասիրելով նաև մեր պատմիչների   աշխատությունները՝ հնագույն շրջանից հասնելով մեր օրերը:

Ռիտա  Շառոյանը ներկայացնում է   մարդկանց, որոնք դեռ շարունակում են հնչեցնել հայկական հնագույն նվագարաններն  ու  դրանք հասցնել մեր աչք ու ականջին:

Ֆիլմաշարը խնդիր ունի ոչ միայն  հայ հանրությանն ավելի լավ ծանոթացնելու ազգային նվագարաններին, այլև հայ մշակույթի մի հնչեղ պատառիկը ներկայացնել նաև Հայաստանից դուրս, հասցեագրելով  միջազգային հանրությանը,  հատկապես մեր վայ-հարևաններին, որոնք ամեն կերպ ցանկանում են  հայկական ամեն բան  իրենց անվան ներքո ներկայացնել՝ կեղծելով փաստերը, պատմությունն ու մշակույթը և այդ ամենն առանց որևէ կոմպլեքսի:

Վերջին տասնամյակներին հատկապես մեր ազգային նվագարանները սեփականաշնորհելու ադրբեջանական բազմաթիվ փորձերի ենք բախվել,  և տիկին Շառոյանի աշխատանքն այս առումով կրկնակի կարևորվում է, քանի որ  նրա ֆիլմերը նաև ուսուցողական են,  փորձում են սեր ու հետաքրքրություն սերմանել երիտասարդների շրջանում. չէ՞ որ հնագույն նվագարանների  պահպանման լավագույն միջոցը դրանք երիտասարդներին փոխանցելն է, այսպիսով նրանք երկար կյանք կունենան ու սերնդեսերունդ կփոխանցվեն: Ռիտա Շառոյանը շատ համոզիչ է իր ֆիլմերով  ներկայացնում դրանք և առայժմ վերջինը՝  յոթերորդը, քնարի օրինակով:

Նախորդ 6 ֆիլմերում ծիրանափողն է, քանոնը, քամանչան, պարկապզուկը, բամբիռը, հարկանային (հարվածային) գործիքները:

Aravot.am-ը ֆիլմաշարի հեղինակից  ճշտեց՝ ինչպե՞ս է ծնվել ֆիլմաշարի մտահղացումն ու ի՞նչ հիմնական ասելիք ունի այն: «Մտահղացումը ծնվեց մշակութային տիրող իրավիճակից: Խոսքը չի վերաբերում  մշակութային քաղաքականությանը, դասական արվեստի տարածմանն ու զարգացմանը, այլ  անվերջ-անդադար երգեր մոգոնելուն: Առանց  ոլորտում մասնագետ լինելու, ով ինչ ուզում երգում է,  երաժշտություն է գրում: Ես փորձել եմ այս ֆիլմաշարով իմ ասելիքը փոխանցել մարդկանց, որպեսզի գոնե թեկուզ մեկը նայի ու հասկանա՝ ինչ է նշանակում ազգային  արվեստ»,-նշեց արվեստագետը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Սիրելինե՛ր, ճիշտ են էլի ասում, որ Կոմիտասին ճնշում են մինչեւ հիմա: Ուրեմն ոմն լրագրող իրեն աւելի գիտակ է համարում, քան Կոմիտասին եւ քամանչան ու այլ գործիքներ դարձնում է հայկական: Կոմիտասը աշխատություն ունի հայկական ժողովրդական գործիքների մասին , որտեղ սեւով սպիտակի վրա նշում է, որ մենք երաժշտական գործիքներ քիչ ենք օգտագործել եւ ունենք մի քանի բուն հայկական նվագարաններ: Ախր ինչո՞ւ է այս անիմաստ եւ ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերով մարդկանց սխալ ինֆորմացիա տարածվում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930