Լրահոս
Օրվա լրահոսը

Նավարայի խորհրդարանի պաշտոնական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին

Նոյեմբեր 07,2014 20:30
Նոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։
Հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան  ցանկացած  ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար և ողջունվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։
Նավարայի խորհրդարանը իր հայտարարության մասին ծանուցելու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությանը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և Լեռնային Ղարաբաղի նախագահին ու խորհրդարանին:
Հայտարարության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ:
Խոսնակների խորհուրդը  խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից  քաղաքական բանաձևերի մշակմանն ու ընդունմանը և իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործոց նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930