Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունում դեռ շարժվում են սովետական օրենսդրությամբ 

Նոյեմբեր 07,2014 20:48

«Հայաստանում դեռ սովետական միության կարգերն են ոչ միայն պետական մարմիններում, այլև ժողովրդի մեջ: Դա նաև արտացոլված է օրենսգրքում»,-Aravot.am-ի հետ զրույցում, պատմելով ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնում իր հետ կատարվածի մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը

Նա պատմեց, որ երբ նոյեմբերի 5-ին ոստիկանության կենտրոնի բաժին  իրեն բերման են ենթարկել,  իրեն թերթիկ են տրամադրել, որում նշված էր «Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ» բառերը: Սուրեն Սահակյանը մանրամասնեց. « Երբ ես ասացի, թե կարգավիճակս ճշտեք, ու հետո ասեք, թե որ հոդվածի համաձայն կարող են անձնական զննում իրականացնել, նրանք ինձ ցույց տվեցին  այդ հոդվածը, և ես հրաժարվեցի այն կարդալ` ասելով, որ ԽՍՀՄ օրենսդրությունը չի կարող ինձ վերաբերվել, դա ուրիշ երկրի օրենսդրություն է»:

Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը այն  9 ակտիվիստներից էր, որոնք բերման ենթարկվեցին նոյեմբերի 5-ին  Շանթ Հարությունյանին և ընկերներին սատարող ակցիայի ժամանակ։ Նրանց նկատմամբ արձանագրություններ էին կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը)։ Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը խոտածածկի վրա չի բարձրացել, ինչի համար իրեն բերման են ենթարկել ու դա մեկնաբանեց այսպես, թե «ինչ-որ բան պետք է  մատնանշեին ու մեղասակցեին»: 
Մեր հարցին` հնարավո՞ր է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո ավելի բիրտ ձևերով  սկսեն ճնշել քաղաքացիական շարժումները, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Եթե ԵՏՄ մտնենք, Հայաստանը չի կարող անջատ լինել լրիվ և զարգանալ արևմտյան քաղաքակրթական ուղիով: Ուղղակի այնքան հույս ունեմ, որ կկարողանանք համատեղ ուժերով անել այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ասած անշրջելին լինի շրջելի»: 
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930