Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Փարաջանովի լուսանկարների վաճառքից հասույթը կտրվի կալանավայրում գտնվող անչափահասներին

Նոյեմբեր 07,2014 20:14

«…Լինելով ծաղրածուների արքան՝ նա երբեք չի եղել արքաների ծաղրածուն: Եվ մեկ էլ նա ուներ գերբնական շնորհ: Նրա ներկայությամբ բոլորն իրենց հանճար էին զգում: Երեւի այդ պատճառով էր, որ նրան ճշմարտապես սիրողը չէր վիրավորվում, երբ որեւէ մեկը չէր դիմանում իր դիմակահանդեսային «տեմպին», չէր դիմանում իր խելքի, հումորի, բարության ճնշմանը: Նրա բարությունն էլ սահման չուներ»,-Գարրի Կունցեւի «Կար-չկար՝ մի Փարաջանով» գրքից այս խոսքերը այսօր տեղ էին գտել «Դալան» ցուցասրահում հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ:

2 5 6Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց  ցուցահանդեսի կազմակերպիչ Art PR ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը, նվիրված է կինոռեժիսորի 90 ամյակին:

Գայանե Դավթյանը պատմեց, որ ցուցահանդեսի լուսանկարները պատկանում են ուկրաինացի կինոօպերատոր եւ լուսանկարիչ Յուրի Գարմաշին, որը Սերգեյ Փարաջանովին լուսանկարել է 1970-ական թվականներին:

Ցուցահանդեսի նկարները նաեւ կվաճառվեն, իսկ վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտվող անչափահասներին, որոնք ստեղծագործում եւ նկարում են. «Փարաջանովը ինքը եղել է կալանավայրում, չի ունեցել ստեղծագործելու հնարավորություն, այդ իսկ պատճառով ցուցահանդեսի նկարների վաճառքը խորհրդանշական է: Փարաջանովը ստեղծել է իր կոլաժները, երբ ոչինչ չի ունեցել կալանավայրում: Եվ գուցե հենց այս ցուցահանդեսից հետո էլ կալանավայրում գտնվող երիտասարդների մոտ էլ բացահայտվեն իրենց տաղանդները»,-նշեց մեր զրուցակիցը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930