Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանն ակնարկեց. ընթերակայի տվյալները ճշտելու դեպքում բացարկ կհայտնվի նրան

Նոյեմբեր 07,2014 19:28

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հերթական դատական նիստը:

Դատական նիստին մասնակցում էին պաշտպաններ Սամվել Ջաղինյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը, տուժողների ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը, մեղադրող Արթուր Սարգսյանը:

Տուժողներ Հակոբյանների ընտանիքը բացակայում էր:

Քաղաքացիական հայցվոր, գյուղնախարարության ԾԻԳ-ի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանի բացակայությունը հիմք դարձավ, որ նրանց նոր հայցը՝լրացումներով, թողնվի առանց քննության :

Վարդան Պետրոսյանի պաշտպանը գտնում էր, որ միլիոնից ավելի դրամ գումարը պետք է հայցվորը պահանջի ապահովագրական ընկերությունից, եւ ոչ թե Վարդան Պետրոսյանից: Եվ եթե ապահովագրական ընկերությունը չտա այդ գումարը, պետք է հայցվորը դրանից հետո դիմի դատարան:

Ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ հանդես եկավ Նիկոլայ Բաղդասարյանը:Այն ներկայացվեց մոտ երկու ժամում:

Խոսքը դեպքի վայրի զննության արձանագրության մասին է, որը կազմվել է ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից:

Ըստ պաշտպանի, արձանագրությունում «տեղափոխվել են դեպքի վայրի գծերը, քննիչը ելակետային տվյալը սխալ է գծել. ավել կամ պակաս»:

Նիկոլայ Բաղդասարյանը հարցնում էր, թե արձանագրության մեջ պարզ չի, թե ով է մասնակցել քննչական գործողությանը, քանի որ այնտեղ գրված չէ, ով է երկրորդ ընթերական, որի անձը մինչ օրս պարզված չէ. «Միգուցե քննիչի մերձավորն է», ասաց նա, ակնարկելով ընթերակայի գործով շահագրգռված լինելը:

Ի դեպ, ընթերակայի տվյալներն անհրաժեշտ էին, ինչպես նշեց Վարդան Պետրոսյանի երկրորդ պաշտպանը՝ Սամվել Ջաղինյանը նաեւ այն բանի համար, որ նրան բացարկ հայտնվի, այնպես ինչպես պաշտպանական կողմը կարող է ըստ քրեական դատավարության օրենսգրքի բացարկ հայտնել դատախազին, դատավորին, փորձագետին, մասնագետին:

«Մենք չգիտենք ում բացարկ հայտնել»,-ասաց Ս.Ջաղինյանը:

Ընթերակա Վռամ Գալստյանին՝«առաջին ընթերակային», ըստ պաշտպանական կողմի, չեն բացատրվել նրա իրավունքներն ու պարատականությունները, նա չի ստորագրել արձանագրության մեջ, ծանոթանալու համար:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության, արձանագրության մեջ նշվել են նաեւ հետքեր, որոնք չեն եղել դեպքի վայրում:

Պաշտպանը ցույց տվեց սխեմա, որը դիտելով/լուսանկարում/կարող ես անզեն աչքով տեսնել վրան կատարված փոփոխությունները, : Խոսքը թվային տվյալների մասին է:

Ըստ պատկերված սխեմայի, փոխվել է 8թիվը, ըստ պաշտպանի, ենթադրվում է, որ եղել է նախ 4 թիվը, ապա այն դարձել ութ:

Ճանապարհի չափի թվային տվյալների փոփոխության պատճառով բնականաբար կարող էր փոխվել դեպքի վայրի թվային տվյալները:

Պաշտպանը կողմերին ներկայացրեց միջնորդությունը, որով միջնորդեց անթույլատերլի ապացույց ճանաչել նշյալ արձանագրությունը, դրան կից ներկայացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութը:

Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, թե նախկինում եւս ներկայացվել է տեսանյութ, սակայն այն ոչ թե յոթուկես վայրկյանից ավել էր, այլ՝ մեկուկես վայրկյան:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ իր միջնորդության մեջ ոստիկանության փորձագետ Թորգոմ Եգորյանի այս գործով որպես մասնագետ ընդգրկելու, դրանով իսկ դատավարության օրենսգիրքը խախտելուն նույնպես:

Մեր նախորդ հրապարակումներում մենք անդրադարձել ենք փորձագետին մասնագետ ընդգրկելու պատմությանը: Հավելենք, որ դատախազն էական խախտում չհամարեց կատրարվածը, ասելով.«Նա, ոստիկանության աշխատակիցները, հրշեջները, տեսուչը օժանդակող անձինք են եղել տվյալ քննչական գործողության ժամանակ, հետեւաբար Թորգոմից պահանջել այդ ուշ ժամին, փաստաթուղթ ներկայացնել, տրամաբանական չէր»:

Այդ դեպքում մեզ համար անհասկանալի է քրեական դատավարության օրենսգիրքն ինչու է առանձնացրել փորձագետի, մասնագետի, քննիչի, ընթերակայի… կարգավիճակները, կարող էր գրել«օժանդակող անձինքն են», եւ պարտադիր պայման չդիտեր մասնագետից որակավորման մասին հավաստագիր պահանջելը:

Հաջորդ դատական նիստերը դատավոր Վաղինակ Մկրտչյանը նշանակեց նոյեմբերի 19, 20 եւ  21 –ին:

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930