Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Պետական համակարգերն ուրախանում են, որ փող է գալիս»

Նոյեմբեր 07,2014 19:13

Aravot.am-ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ եթե իրեն  իբրեւ ճարտարապետ շահավետ առաջարկ արվի, որը սկզբունքներին դեմ կլինի,  կընդունի՞, փոխզիջման կգնա՞ ներդրողի ու կառուցապատողի հետ համագործակցելիս: Պարոն Մինասյանն ասաց, որ իբրեւ ճարտարապետ, երբեք իրեն  մեծ շենքեր չեն էլ պատվիրել, ապա փաստեց, որ ներկայումս մեր երկրում կառուցապատողներ ու ներդրողների առաջ պայմաններ դնելը չի էլ  հասնում 30%-ի:

«Յուրաքանչյուր ճարտարապետի համար դժվար է լինում աշխատել ներդրողի հետ, իսկ պետական համակարգերը չեն կարողանում  այդ առումով ճիշտ կառավարել, որովհետեւ ուրախանում են, որ փող է գալիս: Չնայած հիմա կամաց-կամաց իրավիճակը կարծես փոխվում է: Անձամբ ես կառաջարկեի ամեն ինչ դիտարկել քաղաքի հետ համահնչյունության համատեքստում՝ ինչպես պետք է լինի ճակատը, ինչ պետք է անել, որ տրանսպորտային խնդիրը լուծված լինի եւ այլն»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ճարտարապետների միության նախագահը վերջերս իր մտահոգությունն էր հայտնել Երեւան քաղաքի մի շարք շինությունների ճակատագրի հետ կապված՝ նրանց հանդեպ վերաբերմունքը որակելով փնթի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armradio.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930