Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղը պատրաստ է փոխզիջումների իր ճանապարհն անցնել. Աշոտ Ղուլյան

Նոյեմբեր 07,2014 18:18

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումներից հետո խոսել էր փոխզիջոմների հիման վրա խաղաղության մեծ համաձայնագիր ստորագրելու մասին: Լրագրողների հարցին՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ խաղաղության մեծ պայմանագրի մշակման գործողություններին, որի մասին հայտարարել էր Օլանդը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանեց.  «Դա ոչ թե պարոն Օլանդի տեսակետն է,  որ պետք է սկսել մեծ համաձայնագիր, դա ադրբեջանական դիրքորոշումների փոփոխությունն է հերթական, որ փորձում են երկայացնել ոչ թե որպես սեփական կարծիք, այլ՝ միջազգային»:

Աշոտ Ղուլյանի խոսքերով՝ ովքեր երկար ժամանակ զբաղվում են ԼՂՀ հիմնախնդրով, կհիշեն, որ նույն Ադրբեջանն ասում էր, թե մենք մեծ համաձայնագիր չենք կարող մշակել, եկեք սկզբունքներ մշակենք ու համաձայնեցնենք. «Հիմա էլ ասում է, թե չենք կարող սկզբունքներ մշակել, պետք է մեծ համաձայնագիր մշակենք: Ադրբեջանը հիմա ժամանակ է ձգում եւ տարբեր մարտավարական հնարքներով ազդել գործընթացների վրա եւ պարբերաբար փոխում է իր կարծիքը>:

Հարցին՝ փոխզիջումների հիման վրա համաձայանագիր ստորագրելու հայտարարություն եղավ, ըստ Ձեզ փոխզիջումը ո՞րն է՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ թե մտածում ենք, որ փոխզիջում անենք, նոր խնդիրը լուծվի, այլ նախ պետք է ընդունվի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, մնացած խնդիրները դրա հետեւանքը կարող է լինել: Արդեն Ղարաբաղից կախված կլինի մնացածը, թե ինչ մոտեցում կցուցաբերի»:

Պարոն Ղուլյանն էլ Ղարաբաղի մասով հայտարարեց. «Փոխզիջոմը կոնկրետություն չի, փոխզիջումը կատեգորիաներից մեկն է: Այդ սկզբունքի շուրջ մենք կարծես համաձայնություն ունենք: Մենք ընկալում ենք փոխզիջում ասվածը եւ մեր բաժին ճանապարհը պատրաստ ենք անցնել, բայց չեմ կարծում, որ այսօր  որեւէ մեկը պատրաստ է հստակեցնել, թե ինչ է  նշանակում այդ փոխզիջում ասվածը: Ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանն ինչքանո՞վ է պատրաստ այդ նույն ճանապարhի երկրորդ մասն անցնել: Ես համարում եմ, որ այս նույն տարիների ընթացքում կան կարծրատիպեր, եւ այդ հարցերը անընդհատ քննարկման ենթակա չեն: Խնդիրը պետք է լուծվի ԼՂՀ ժողովրդի ինքորոշման իրավունքը հարգելով: Կան մի քանի սկզբունքներ, որից պարզ է, թե մեր փոխզիջման տարբերակը որն է  լինելու: Այս պահի ես չեմ կարծում, որ այդ հարցի պատասխանը կա, դրա համար է, որ այդ մասին այսօր կոնկրետ չենք խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ո՞վ է Ղարաբաղի կարծիքը հարցնում: ԼՂՀ «իշխանությունները» (ասելա թե՝ բիզնեսմենները) իրենց այնքա՜ն պասիվ ու վախվորած են պահել,որ Ղարաբաղի կարծիքն ու ձայնը ոչ ոքի արդեն չի հետաքրքրում:

  2. ՊԱԿ says:

    Ղարաբաղի հարցի լուծումը այնքան էլ դժվար չէ:Բավական է Ռուսաստանը ընդունի Հայաստանի կողմից հարցի լուծման իրեն ձեռնտու տարբերակը`համարեք, որ հարցը լուծված է:ՈՒղղակի Հայաստանի ներկայիս ղեկավարները վախկոտ են և չեն կարող վճռական քայլերի դիմել:Ղարաբաղի հարցի լուծման մեջ հույս կապել ԱՄՆ-ի,Եվրոմիության երկրների,ՆԱՏՕ-ի հետ,առնվազն քաղաքական անգրագիտություն է,որին լավ տիրապետում են մեր ղեկավար այրերը:Նախքին ԽՍՍՀՄ-ի երկրների տարածքում հիմնական վճռորոշ ուժը Ռուսաստանն է:Եթե մեր պետական այրերը թալանով չզբաղվեին և Ղարաբաղի հարցը առաջնային լուծման հարց համարեին,ապա Հայաստանը այսպիսի անորոշ վիճակում չէր հայտնվի:Հայաստանին պետք է ոչ թէ թալանչի,այլ` ազգանվեր ղեկավար,որը անձնական շահը կարող է ստորադասել համազգային շահին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930