32 տանկերից, 16 հաուբից հրետանային համակարգերից և բեռնատարներից բաղկացած ռազմական շարասյունը Ռուսաստանից Ուկրաինա է մտել, «Ռոյթերս»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրիյ Լիսենկոն:
Ըստ նրա, բեռնատարները ռազմամթերք և զինյալներ են տեղափոխել:
«Ռազմական տեխնիկայի և Ռուսաստանի վարձկանների տեղակայումը ճակատային գծերում շարունակվում է», – ասել է Լիսենկոն ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հինգշաբթի օրը միջսահմանային ներխուժման մասին խոսակցություններին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ