Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Գյումրիում կա Ռիժկովի անվան ճեմափողոց, ինչո՞ւ չի կարող լինել Կալաշնիկովի հուշարձան»

Նոյեմբեր 07,2014 17:56

Այսօր Գյումրու ռազմական կայազորի «Большая крепость» կոչվող զինվորական թաղամասում հանդիսավորությամբ բացվեց լեգենդար զինագործ, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը, որը, թերևս, առաջին անգամ էր տեղադրվում աշխարհում:

Նշենք, որ Գյումրիում տեղադրված հուշարձանում գիտնական-կոնստրուկտորը զենքի փոխարեն աղավնի էր գրկել` ի նշան խաղաղության: Aravot.am-ը արցախյան պատերազմի մասնակից Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իմաստը Հայաստանում ու հենց Գյումրիում նրա արձանը տեղադրելու, երբ որ Ռուսաստանում իրենց հերոսի հիշատակը հավերժացնող ոչ մի արձան չկա: Միայն կա գիտնականի կիսանդրին նրա ծննդավայր Կուրյայում (Ալթայի նահանգ):

Kalashnikov_1
«Ես որպես մարդ` առիթ ունեցել եմ Կալաշինկովի զենք-զինատեսակը, ստեղծագործություններն օգտագործել և նրան համարում եմ հանճարեղ մարդ, որի տաղանդն այդ ոլորտում է դրսևորվել: Նրա գյուտը 1947 թվականին եղել է, ժամանակից առաջ ընկած է տասնամյակներ, իր ստեղծածը էնքան հանճարեղ է եղել, որ մարդիկ վերցրել, դարձրել են իրենց պետության խորհրդանիշ: Երկրներ կան, որոնց զինանշանի, դրոշի վրա պատկերված է Կալաշնիկովի ավտոմատը: Եթե ամբողջ աշխարհում «Մերսեդես»-ը համարվում է լավագույն մեքենայի բրենդ, ես, իմ համար, որպես զինատեսակ համարում եմ Կալաշնիկովինը, անգերազանցելի բրենդ է աշխարհում:
Իսկ Գյումրիում նրա հուշարձանը տեղադրելու հետ կապված, ասեմ, եթե մենք ընդունում ենք, որ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի ազգային հերոս է, նա մեծ հաշվով այնքան բան չի արել Հայաստանի համար, ինչքան ասենք Մոնթեն, բայց նույն շարքում ազգային հերոս է, մենք ընդունում ենք էդ հանգամանքը, գյումրեցիներիս համար հոգեհարազատ է, նա ամեն ինչ արեց կամ փորձեց անել, որ Գյումրին երկրաշարժից հետո վերականգնվի, նրա անունով մեր քաղաքում ճեմափողոց են անվանել, ապա ինչո՞ւ չպիտի ընդունենք ռուսական զորամասին հատկացված տարածքում Կալաշնիկովի հուշարձանի տեղադրումը: Եթե այդ տարածքը տրամադրվել է ռուսներին, իրենք էլ որոշել են այդպես, կոնկրետ ինձ մնում է համակերպվել: Այս պահին Հայաստանում ռուսական ռազմաբազա կա կանգնած, մենք էդ ամեն ինչը հանդուրժում ենք, արձա՞նը չպիտի հանդուրժենք», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Բավական կշռադատված ու տեղին պատասխան է տալիս ձեր զրուցակիցը: Հազվադեպ է լինում թերթերում:

    Իսկ Կալաշնիկովի արձանի մասին գուցե և սիմվոլիկ է: Չգիտեմ դիտավորյալ է ստացվել թե չէ, բայց ոնց որ հայերն ասեն ռուսներին “մեզ ձեզանից միայն ձեր զենքն է պետք, մնացածը մենք կանենք”: դրա համար էլ ռուսական ամենահայտնի զենք ստեղծողի արձանն են դրել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930