Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով մեղադրողը ընդունում է օրենքով սահմանված կարգի խախտումները

Նոյեմբեր 07,2014 17:36

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի մի միջնորդությունից հետո տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն այսօր քսան օր ժամանակ խնդրեց «հատ-հատ» նշվածը ստուգելու եւ դիրքորոշման համար:

Մեղադրող Արթուր Սարգսյանն էլ ընդունեց, որ մասնավորապես, դեպքի վայրի զննության արձանագրությունը թերություններով է կազմվել, որոնք սակայն, ըստ նրա, «ձեւական բնույթ» են կրում, եւ էական հանգամանք չէ ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:

Vardan_Petrosyan_2

Vardan_Petrosyan_4 Vardan_Petrosyan_3 Vardan_Petrosyan_5

«Այդ արձանագրությունում տեղ չկա սահմանված այն ընթերցելու հնարավորություն չտալու մասին: Իսկ սխեման, որը վերնագրված չէ, եթե խորանում ենք տառերի ու բառերի մեջ, ապա արձանագրությունում նշվել է, որ «կազմվել են այլ սխեմաներ»:

Ն.Բաղդասարյանի մատնանշած՝ երկրորդ ընթերական չլինելու հետ կապված էլ, մեղադրողն ասաց. «Իրականում նման տվյալներով անձ չկա:Սակայն զննության մասնակիցները ցուցմունք են տվել, որ քննչական գործողությանը մասնակցել է երկրորդ ընթերական»:

Մանրամասները քիչ հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930