Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ համար անընդունելի է, երբ ներկայումս փորձում են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը մտցնել ՀՀ ԱԺ օրակարգ». Աշոտ Ղուլյան

Նոյեմբեր 07,2014 17:13

«Ղարաբաղում ոչ մեկը չի կարող ասել, որ մենք դեմ ենք ճանաչմանը, այլ հարց է, թե այդ ճանաչումը որտեղից է սկսվում եւ որտեղ ավարտվում: Տեսակետներ կան, որ ճանաչումը պետք է սկսվի հենց Հայաստանից, կան նաև տեսակետներ, որ բոլոր պետությունները պետք է ճանաչեն, ինչից հետո միայն դա կանի Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացն արդեն սկսվել է, եւ մենք պետք է շարունակենք այդ գործընթացը:

Ամեն դեպքում, մեզ համար անընդունելի է այն տարբերակը, որ ներկայումս փորձում են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը մտցնել Հայաստանի խորհրդարանի օրակարգ: Մեզ համար ընդունելի կլինի, երբ այդ հարցը կմտնի խորհրդարանի օրակարգ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում, երբ հարցին կողմ կքվեարկեն բոլոր 131 պատգամավորները»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պարբերաբար բարձրացնում են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԼՂՀ-ում արտագնա նիստ է անցկացրել, որի ժամանակ իրենք այդ հարցին անդրադարձել են:

Ըստ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ-ն ձգտում է միջազգային ճանաչման, եւ այդ թիրախը ոչ միայն Ղարաբաղինն է, այլ նաեւ Հայաստանի իշխանություններինը:

Թե ինչքանով կարող է ԵՏՄ-ի անդամակցությունը վնասել ԼՂՀ անվտանգությանը եւ ի՞նչ ազդեցություն կունենա ապրանքների արտահանման, գների, տնտեսության վրա՝ Աշոտ Ղուլյանն ասաց, որ այդ հարցում տարբեր տեսակետներ կան: «Չեմ բացառում, որ կարող է ազդել գների վրա նաեւ դրական իմաստով: Բայց Ղարաբաղում սովոր են հաշվել, երբ կոնկրետ իրավիճակներ կան: Վերացական հաշիվների մեջ մենք շատ թույլ ենք: Հիմա մենք ունենք այն, որ Հայաստանը կայացրել է որոշում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին, սակայն դրանից հետո իրավիճակը չի փոխվել, եւ կարծում եմ, որ չի էլ փոխվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այդ դեպքում ի՞նչու ԼՂՀ իշխանությունները ՀՀ իշխանություններին կոչ չեն անում՝ ԼՂՀ-ն ճանաչելու համար: Ո՞ւմ կամ ի՞նչի եք սպասում. Ադրբեջանի ավելի հզորացմա՞նը, «մաքսակետերի՞ն», թե՞ ռուսական /ԵՏՄ «խաղաղապահներին»:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930