Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ջերմուկում լրագրողներին ասել է, որ վերստեղծվելու է Ներքին գործերի նախարարությունը:
«Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր են կատարելու դրանց վերամիավորման համար: Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի Ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում:
Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ», – Աբրահամյանի խոսքերն է մեջբերել «Արմենպրես»-ը:
Երեկ, հիշեցնենք, գործադիրի նիստում որոշվեց Ազգային ժողով ներկայացնել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, նաև նոր նախարարություն է ստեղծվելու` Միջազգային ինտեգրման և բարեփոխումների:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում