Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապրելու բանաձևը ոչ միայն ապրեցնում է, այլ նաև անմահացնում»

Նոյեմբեր 07,2014 16:58

Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» մատենաշարը համալրվեց 7-րդ հատորով:

Նոյեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների կյանքն ու մարտական ուղին ներկայացնող «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորի շնորհանդեսը։ Հատորում ամփոփված են Արցախյան գոյամարտում զոհված 110 ազատամարտիկի կենսագրություն և հուշեր նրանց մասին։

Հանրագիտարանային այս ուսումնասիրությունը հրատարակվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Մատենաշարի հեղինակը` Գոհար Մարտիկյանը, պատերազմի տարիներին ՀՀ ՊՆ N զորամասի, հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի մայրն է։ Ներկայացնելով մատենաշարը` տիկին Մարտիկյանը նշեց. «Գիրքը արցախյան ազատամարտում սխրանք գործած և իրենց կյանքը զոհաբերած հերոսների մասին է: Յոթ հատորներից ոչ մեկը մյուսին չի կրկնում, քանի որ ամեն հերոս իր գործած սխրանքի պատմությունն ունի: Յոթերորդ հատորում ընդգրկված են բոլոր արցախցի հերոսները »:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, կարևորելով աշխատանքը, նշեց, որ սա լավագույն հնարավորությունն է ծանոթանալու բոլոր հերոսների կենսագրությանը: Այնուհետև շեշտեց. «Ապրելու բանաձևը ոչ միայն ապրեցնում է, այլ նաև անմահացնում: Աշխատանքում մենք նկատում ենք մայրություն, հայրենասիրություն, այն կրթական ու դաստիարակչական մի ամբողջ փաթեթ է: Հեղինակն իր այս աշխատանքով արժևորում է հերոսների կյանքը, իր վիշտը մի անկյունում թողած վերցնում նաև մյուսներինը, իր ստեղծած շուրջ ութ հարյուր կերպարներով կարողանում է ապրեցնել այդ հերոսներին, նրանց ընտանիքների համար արժեքավոր նյութ ստեղծել»:

Պարոն Ավագյանը հույս հայտնեց, որ ՀԵՀ-ը կանի հնարավորը աշխատանքները ավարտին հասցնելու համար: «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորում ներկայացված է նաև Քարին տակի գյուղի հերոսների կենսագրությունը:

Քարին տակ գյուղի գյուղապետ Մխիթար Առուշանյանը հավաստիացրեց, որ «Ապրելու բանաձևը» նաև մեր ապագա սերունդներին կրթելու, դաստիարակելու է հայեցի ոգով»: Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանն էլ շեշտեց, թե «Գոհար Մարտիկյանը կարողացավ այն, ինչ վերջ էր, դարձնել սկիզբ»: Այնուհետև եզրափակեց. «Կարծես թե նա ուզեց, որ ոչ մի որդեկորույս մայր չմտածի, թե եկան, անցան այդ օրերը և մոռացվեցին»:

Նշենք, որ «Ապրելու բանաձև» մատենաշարում Գոհար Մարտիկյանն անդրադարձել է մոտ 800 հերոսի կենսագրության։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930