Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի բաժանմունքի պետի տեղակալ Նիկոլայ Ազարովը սպանվել է իր հայ ընկերոջ՝ գործարար Արմեն Զաքարյանի արձակած փամփուշտից, այսպես են ներկայացրել «ՏԱՍՍ»-ին իրավապահ մարմիններից:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների, Ազարովը մասնավոր այցով մեկնել էր Յակուտիա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, երբ պաշտոնյան գնացել էր որսի: Ազարովի ընկերը՝ «ՄՍԻԹԻ-Դեվելոփմենթ» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, մեքենայի մեջ պատահաբար կրակել է, որը դիպել է Ազարովին եւ վերջինս տեղում մահացել է:
Զաքարյանը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև