Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեւազգեստ մայրերի հետ պայքարելու համար պատասխանատվության են կանչել

Նոյեմբեր 07,2014 15:55

Այսօր Վարչական դատարանում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ ոստիկանության ներկայացրած հայցով սկսվեց դատաքննություն:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Գասպարիին՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հունվարի 28-ին Վարդգես Գասպարին բանակում սպանված զինվորների մայրերի հետ փորձել էր բողոքի ակցիա անցկացնել Ազատության հրապարակում, իսկ ոստիկանները նրանց մուտքը հրապարակ փակել էին ու խոչընդոտել ակցիան, հետո բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Գասպարիին:

Այսօր նախնական դատական նիստն ավարտվեց Գասպարիի ներկայացրած միջնորդությամբ՝ որպես վկա դատարան հրավիրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նելլի Հարությունյանին, որը ակցիայի օրը եղել է Գասպարիենց հետ, բայց բերման չի ենթարկվել: Ոստիկանության ներկայացուցիչը առարկեց այդ միջնորդությունը՝ նպատակահարմարություն չտեսնելու բացատրությամբ, սակայն դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:

Վարդգես Գասպարիի հաջորդ միջնորդությունն էլ՝ որպես ապացույց դատաքննության ժամանակ հետազոտվեն հունվարի 28-ի դեպքերը նկարահանած լրատվամիջոցների տեսանյութերը:

«Տեսանյութերում հստակ երեւում է՝ ուղղակիորեն միջամտում են մեր գործողություններին, որ փողոցի ակցիաները Ազատության հրապարակ չմտնեն: Թեեւ ոստիկանությունը հայտարարել է, թե անվտանգության նկատառումով է մեզ այդ օրը բերման ենթարկել, քանի որ մոտ ենք եղել կարմիր գորգին ու կարող էինք վտանգ ներկայացնել, բայց նրանք չեն խոսում այն մասին, որ փակել էին մեր մուտքը դեպի Ազատության հրապարակ, թե ինչ վտանգ կարող էին սեւազգեստ մայրերը ներկայացնել բանակի սպաներին, նրանք լռում են»,- դատական նիստից հետո ասաց Վարդգես Գասպարին:

Նրա խոսքով, Նելլի Հարությունյանը կարեւոր վկա է, որովհետեւ ականատես է եղել դեպքերին, բացի այդ, անձամբ է ոստիկաններից հարցրել, թե ինչու իրեն էլ չեն բերման ենթարկում, ոստիկանները պատասխանել են, թե՝ «որովհետեւ դու դեռ պաստառը չես բացել»: «Ակնհայտ է, որ բերման չեն ենթարկել իրավապաշտպան կազմակերպության հետ խնդիրներ չունենալու համար: Նրանց նպատակը մեր ակցիան թույլ չտալն է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930