Լրահոս
Օրվա լրահոսը

Թարգմանչական բառարանը կօգնի պահպանել մայրենին (Տեսանյութ) . a1plus.am

Նոյեմբեր 07,2014 15:21

ՀՊՃՀ-ի պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի ղեկավարությամբ, Հայաստանում իրականացրել է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար ՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն լեզուներով առցանց բառարանների մշակում և այն համացանցում արդեն հասանելի է www.translator.am հասցեով։

Քանի որ նշված համակարգն իր չափերով այսօրվա դրությամբ ամենածավալունն է և կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտելու Լեզվի պետական տեսչության կողմից։ Այդ իսկ պատճառով հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման գործառույթը ստանձնել է լեզվի պետական տեսչությունը:

ԿԳՆ աշխատակազմի լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ սա զուտ հասցեական ծրագիր է՝ ուղղված հայերին, այսինքն այն մարդկանց, ովքեր այսօր ամենատարբեր պատճառներով չեն կարող հաղորդակցվել իրենց մայրենիով,բայց այս միջոցով կարող են պահպանել իրենց լեզուն։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930