Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Մեզ հաջողվեց Սեւծովյան համագործակցության վեհաժողովի կանոնակարգում մի շարք փոփոխություններ անել

Նոյեմբեր 07,2014 15:05

«Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում շուրջ 2, 2.5 տարիների բավականին ծանր աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց այդ կազմակերպության կանոնակարգում ներառել մի շարք կարեւորագույն դրույթներ, որոնք ապահովում են փոքր երկրների պատվիրակությունների իրավունքները»,- այսօր` նոյեմբերի 7-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ այդ կառույցն ունի իր աշխատակազմի մասը եւ հանձնաժողովները, եւ այդ պաշտոններում ավանդաբար ընտրվում են մեծ պատվիրակություն ունեցող պետությունների ներկայացուցիչները, որոնք շատ ավելի շատ ձայներ ունեին. «Մեզ հաջողվեց համախմբել փոքր քանակով պատվիրակություն ունեցող երկրների ջանքերը կանոնակարգում անել մի շարք փոփոխություններ: Արդյունքում` աշխատակազմում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ ընդամենը մեկ ներկայացուցիչ, եւ հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների առումով եւս յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ»:

Պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ստեղծվել է կանոնակարգի աշխատանքային խումբ, որը փորձում է վերահսկել այդ դրույթը. «Մեծ պատվիրակություն ունեցող երկրների մոտ կար բացասական դրսեւորում կանոնակարգի այդ կետի հետ կապված, բազմաթիվ առաջարկություններ էին անում, որ այդպիսի հստակությունը ճիշտ չէ տարբեր պատճառներով: Մեր դիրքորոշումը չափազանց հստակ էր, որ այդ ձեռքբերումը մեր կազմակերպության համար սկզբունքային ձեռքբերում է եւ ցանկացած նահանջ դրանից կարող է խարխլել կազմակերպության հիմքերը: Երկար բանավեճից հետո մենք եկանք մեր համար չափազանց կարեւոր ձեռքբերման: Եվ դա արձանագրվեց, այդ աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքում` հաջորդ տարվա փետրվարից երկու մասում էլ կավելացվի նոր դրույթ, որը թույլ կտա այդ գաղափարին իր ընթացակարգային դրսեւորումները ունենալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930