Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից մեկնածների եւ չվերադարձածների թիվը 320 հազար է, կամ` տարեկան երկրից մեկնում ու չի վերադառնում բնակչության 1%-ը. այս վիճակագրական տվյալներն այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը:
Aravot.am-ի հարցին` սա ահագնացո՞ղ թիվ է, թե` ոչ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, արտագաղթը նվազում է, ժողովրդագիրն ասաց. «Երեւույթը, միանշանակ, անցանկալի է մեզ նման երկրի համար, նման իրավիճակում գտնվող երկրի համար»:
Մանրամասն` տեսանյութում
Դիտարկմանն էլ` ՀՀ նախագահը նման կարծիք էր հայտնել համեմատելով արտագաղթի տեմպերը 1991-1992 թվականների հետ, պարոն Եգանյանն ասաց. «92 թվականին գնացել եւ չի վերադարձել առնվազն 250 հազար մարդ` 1 տարում, եթե այս թվի հետ ենք համեմատում, կարող ենք ասել` ի՞նչ է պատահել որ, բայց պետք է համեմատել այն ժամանակ ինչի՞ պատճառով էին գնում, իսկ հիմա ի՞նչ պատճառներով են գնում: Սա ժողովրդագրական ծանր խնդիր է, որ մեկնում են հիմնականում չափահաս մարդիկ, տեղի է ունենում սեռատարիքային կառուցվածքի խեղումներ»:
Մանրամասն` տեսանյութում
Ժողովրդագրի ներկայացմամբ` միգրանտների գնահատականներով` պատճառներից առաջինն ու գերակշռողը`ցածր եկամուտներն են, 2-րդ տեղ է բարձրացել այն գործոնը, որը նախկինում 3-րդ տեղում էր` ապագայի նկատմամբ անվստահությունը, իսկ ներկայումս 3-րդ տեղում է աշխատատեղերի բացակայությունը, որը արտագաղթի հիմնական պատճառ էր 90-ականներին. «Այն ժամանակ մեկնում էին սոցիալական, կենցաղային իրավիճակներով պայմանավորված. մութ ու ցուրտ տարիներ էին»:
Մանրամասն` տեսանյութում
Ռուբեն Եգանյանն ասաց, որ որպես կանոն մեկնում են առավել ակտիվ, նախաձեռնող մարդիկ. սա բնակչության 5-6%- ն է, որոնք ստեղծող մարդիկ են, իսկ մնացածը նրանց նպաստողներն են»: Մեր այն հարցին` արդյոք այն խումբն է մարդկանց, որոնք հեղափոխական են, քաղաքական ակտիվ մասսա են, պարոն Եգանյանն ասաց, որ այդ ակտիվ մարդկանց արտագաղթով մենք կորցնում ենք տնտեսական, քաղաքական, սոցիալական իրողությունները բարելավելու պոտենցիալը, նվազում է մեր ներուժը` ինքնահարատեւման, ինքնազարգացման»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ