Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում Կալաշնիկովի արձանի բացմանը ռուսները հարկ չհամարեցին հրավիրել տեղի լրագրողներից շատերին

Նոյեմբեր 07,2014 13:15

Այս պահին Գյումրու «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի տարածքում, Գյումրու ռազմական կայազորի «Большая крепость» կոչվող զինվորական թաղամասում ընթանում է մի մեծ միջոցառում, բացվում է Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը և զինվորական պատմական թանգարան:

Նկատենք, սակայն, որ Գյումրիի լրատվամիջոցների մեծ մասին այս իրադարձության մասին տեղյակ չէին պահել, և երբ տարբեր տեղերից իմանալով` լրատվամիջոցները փորձել էին կապվել ռազմական կայազորի մամլո ծառայության պատասխանատուի հետ, վերջինս պատճառաբանել էր, որ հավատարմագրումն արդեն ավարտված է, ոչինչ անել չի կարող, լրագրողների տվյալները ուղարկվել են Մոսկվա: Aravot.am-ը թեև ուղարկել էր հավատարմագրման համար պահանջվող փաստաթղթերը, անձնագրի, լրագրողական փաստաթղթի պատճեները, սակայն մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին` վերջնականապես ճշգրտելու համար հավատարմագրվա՞ծ ենք, թե՞ ոչ:
Այն լայնամասշտաբ միջոցառում է, որին, փաստորեն մասնակցում են հյուրեր նաև ՌԴ մայրաքաղաքից, այնտեղ են նաև ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը, Գյումրու քաղաքապետը` իր տեղակալներով:

Նկատենք, որ այդ տարածքը թեև ՀՀ կառավարությունը անհատույց օգտագործման է հանձնել ռուսական 102-րդ ռազմաբազային, այլ կերպ ասած իրենց տարածքն է, ում արձանը ուզեն, կտեղադրեն, բայց քանի որ իրադարձությունը կատարվում էր Գյումրիում` վիրավորական էր գյումրեցի լրագրողներին անտեսելը կամ նրանց նկատմամբ ընտրովի վերաբերմունք դրսևորելը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հաջորդը Գյումրին կլինի՝ «հանրաքվեով» Ռուսաստանին միանալու համար: Հայաստանի «հայրաքաղաքը»:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գյումրուց մի լա՜վ նայեք Կարսին ու վայելեք ռուս-հայկական «բարեկամության» «քաղցր» պտուղները:

  3. Հակաս says:

    Քու գործդ չէ, Սյունի, դու մնա Ամստերդամում, հանկարծ ոտդ Գյումրի չդնես, հա

  4. Սուրեն says:

    Գ Յ ՈՒ Մ Ր Ի Ն՝ Աշխարհի բոլոր ՀԱՅԵՐՆՆ Է ! ! !

  5. Սուրեն says:

    ներողություն եմ խնդրում սխալիս համար –

    Գ Յ ՈՒ Մ Ր Ի Ն ՝ Աշխարհի բոլոր Հ Ա Յ Ե Ր Ի Ն Ն Է ! ! !

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930