Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժով զուգորդված` ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 07,2014 13:12

Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Քաղաքացիները նույնաբովանդակ հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին իրենց միջև առկա վեճի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի քննության ընթացքում, Գյումրի քաղաքում իրենց և նշված գործով մյուս վկաներին սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության, եթե ցուցմունք տան հօգուտ Ռոզա Հ.-ի:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930