Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. «Եռյակի լռությունն առերեւույթ է» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 07,2014 12:38

«Եթե պայքարը լուրջ է, ինքնանպատակ նստացույցեր, հանրահավաքներ չեն լինում»
Եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», երկու հանրահավաքներից հետո այս լռությունը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը առերեւույթ է համարում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, քաղաքագետն ասաց. «Եթե պայքարը լուրջ է, ինքնանպատակ նստացույցեր, հանրահավաքներ չեն լինում, քանզի այդ ճանապարհով շարժումը շատ արագ կմարի: Եթե ենթակառուցվածքներ չես ստեղծում, դա նշանակում է, որ այսրոպեական հարց էիր լուծում: Բայց մենք տեսնում ենք, որ համաժողովրդական շարժումը նեղ իշխանափոխության խնդիր չի դրել, այլ Հայաստանն այս անդունդից հանելու»: Այս իմաստով, բանախոսը դրական է գնահատում, որ այս շարժումը ղեկավարում են Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման փորձառու գործիչները:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Aravot.am-ի հարցին, շատ է խոսվում վստահության դեֆիցիտի մասին, ընդ որում, շատ վերլուծաբանների գնահատականներով այդ դեֆիցիտը ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության նկատմամբ է`համաձայն ե՞ք այդ գնահատականներին, բանախոսն ասաց. «Կա վստահության դեֆիցիտ: Երբ մարդիկ տարիներ շարունակ տեսել են թե ինչպե՞ս են իրենց խաբում, ինչպե՞ս է իրենց երազանքը փլուզվում, չի կարող նման խնդիր չլինել: Բայց համաժողովրդական շարժման խնդիրն այն է, որ վերականգնեն նաեւ հասարակության վստահությունը: Եթե դա չլիներ, հրապարակում ոչ թե հիսուն այլ 250 հազար մարդ կլիներ»:

Քաղաքագետը, սակայն, վստահ է, որ այն մարդիկ ովքեր համացանցում են հետեւում պայքարի ընթացքի, ժամանակի մեջ կհասկանան, որ լուրջ ուժի հետ գործ ունեն ու կմիանան համաժողովրդական շարժմանը: Նրա համոզմամբ, պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որ կարողանանք աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայել: «Մենք ունենք պետություն պահելու խնդիր, մեզ պետք է ժողովրդի վստահության քվեն վայելող իշխանություն: Երբ կունենանք այդ իշխանությունն՝ այն ժամանակ խնդիրներին դիմագրավելն ավելի հեշտ կլինի»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նա, ի դեպ, եռյակի ուժերի որոշ խնդիրների, այդ թվում նաեւ Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության շուրջ տարաձայնությունները նորմալ է համարում: Քաղաքագետը, միաժամանակ նկատում է, որ այսօր եռյակի ուժերի առջեւ ավելի կարեւոր խնդիր է դրված, քան կուսակցական մոտեցումներն են`փրկել Հայաստան պետությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930